Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած գերմանական ռումբը հայտնվել է ֆրանսիացի ձկնորսների ցանցում
МЕЖДУНАРОДНОЕԵրկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած գերմանական ռումբը, որը շուրջ մեկ տոննա է կշռում, հայտնվել է ֆրանսիական Le Retour ձկնորսական նավի ցանցում:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, դա տեղի է ունեցել Լա Մանշ նեղուցում՝ Ֆրանսիայի հյուսիսարևմտյան ափերից 4 կմ հեռավորությամբ:
Հաղորդվում է, որ ռումբը շուրջ 860 կգ պայթուցիկ նյութ է պարունակում, և չնայած տարիքին՝ դեռևս վտանգ է ներկայացնում. ռումբի ցանկացած շարժում կարող է պայթյունի պատճառ դառնալ:
Ինչպես ասվում է տեղի իշխանությունների մամլո հաղորդագրության մեջ, ռումբի՝ ձկնորսական ցանցում հայտնվելու մասին լուր ստանալուց անմիջապես հետո սակրավորներ են ուղարկվել դեպքի վայր: Պայթյունավտանգ լինելու պատճառով ռումբը կրկին ընկղմել են ծովը: Այն կվնասազերծվի հաջորդ շավաթվա մեջ:
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится:...



