Տուլայում ավտովթարից տուժածների բուժման և զոհվածների հուղարկավորության բոլոր ծախսերը կհոգա կառավարությունը. armlur.am (տեսանյութ)
ВИДЕОԿառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Տուլայի մարզում տեղի ունեցած վթարի զոհերի հիշատակը: Այնուհետև Աբրահամյանը նշեց, որ այս հարցով ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որի անդամներ` տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ու առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը գտնվում են Ռուսաստանում, հանդիպել են վնասվածք ունեցողներին, բժիշկներին, հետևում են իրավիճակին: Վարչապետը հայտնեց, որ երեկ քննարկում են ունեցել նախագահի հետ և որոշում կայացրել, որ բուժման, ինչպես նաև հուղարկավորության բոլոր ծախսերը կառավարությունը կվերցնի իր վրա: Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսը վթարի էր ենթարկվել, որի հետևանքով զոհվել էր 8, վիրավորվել` 43 ՀՀ քաղաքացի:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



