Վերջին 100 տարում առաջին անգամ Բրազիլիայի հավաքական է հրավիրվել երկրից դուրս ծնված ֆուտբոլիստ
СПОРТ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան հրավեր է ստացել Բրազիլիայի ազգային հավաքականից՝ սեպտեմբերի 8-ին և 12-ին ԱՄՆ-ի ու Սալվադորի ընտրանիների հետ ընկերական մրցավեճերին մասնակցելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Sky Sports-ը, 22-ամյա Պերեյրան Բրազիլիայի հավաքականում վերջին 100 տարվա ընթացքում դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով ծնվել է երկրից դուրս: Կիսապաշտպանը ծնվել է Բելգիայում և հանդես եկել այդ երկրի մինչև 13 և 15 տարեկանների հավաքականներում:
Վերջին անգամ Բրազլիլիայի հավաքական հրավիրվել է երկրից դուրս ծնված ֆուտբոլիստ՝ 1918 թվականին:
Այս տարի Պերեյրան «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում անցկացրել է մեկ խաղ, իսկ նախորդ մրցաշրջանում վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս իսպանական «Վալենսիա»-ում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



