Քաղաքացի Արթուր Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել հեռախոսի նամակագրությունը ապօրինաբար կարդալու համար
ОБЩЕСТВОՎաղը՝ օգոստոսի 20-ին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է ՀՀ քաղաքացի Արթուր Ռոբերտի Բաղդասարյանի գործի քննությունը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ուրիշի նամակագրության գաղտնիության իրավունքը ապօրինի խախտելու համար։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Բաղդասարյանը 2018թ. ապրիլի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում գտնվող իր բնակության վայրում, ուղղակի դիտավորությամբ, առանց Սվետլանա Խեչումյանի թույլտվության, ծանոթացել է վերջինիս բջջային հեռախոսում առկա նամակագրությանը, այդ կերպ ապօրինի խախտելով նրա նամակագրության գաղտնիության իրավունքը:Նախկինում չդատված Արթուր Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



