Ֆրանսիայում 18-ամյա երիտասարդը գիշերային ակումբի մոտ մարդկանց զանգվածային վրաերթի է ենթարկել
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի Նոռ դեպարտամենտում 18-ամյա երիտասարդը գիշերային ակումբի մոտակայքում մեքենայով զանգվածային վրաերթի է ենթարկել տեղի բնակիչների խմբի, միջադեպի հետևանքով 7 մարդ ստացել է մարմնական տարբեր վնասվածքներ, հաղորդում է LCI հեռուստաալիքը։
Նշվում է, որ վարորդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Մարդկանց զանգվածային վրաերթի ենթարկելուց հետո մեքենան բախվել է փողոցի սյանը։
Հայտնի է, որ տուժածներից երկուսի համար, որոնց վիճակը ծայրահեղ ծանր է, ուղարկվել է շտապօգնության ուղղաթիռ։
ՄԻջադեպի պատճառների մասին դեռևս տեղեկություն չի հաղորդվում, սակայն նշվում է, որ ոչ սթափ վիճակում գտնված երիտասարդը վիճել էր ակումբի տնօրինության հետ։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



