Իրաքի Գերագույն դատարանը վավերացրել է մայիսին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները
МЕЖДУНАРОДНОЕԻրաքի Գերագույն դաշնային դատարանը վավերացրել է մայիսի 12-ին երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրները:
Ինչպես հաղորդվում է, արդյունքների վավերացումից հետո մեկնարկում է 90-օրյա սահմանադրական ժամկետը, որի ընթացքում հաղթող կուսակցությունները պետք է կառավարություն կազմեն:
Իրաքի ընտրական գերագույն անկախ հանձնաժողովը հունիսի 24-ին որոշում էր կայացրել ընտրողների ձայների վերահաշվարկ իրականացնել այն ընտրատեղամասերում, որտեղ կեղծարարությունների վեաբերյալ բողոքներ են եղել: Ձայների վերահաշվարկի ընթացքին հետևել են ՄԱԿ-ի ներկայացուցիչները, քաղաքական միավորումները և թեկնածուների ներկայացուցիչները:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



