Ինդոնեզիայում երկրորդ հզոր երկրաշարժն է տեղի ունեցել մեկ օրում
МЕЖДУНАРОДНОЕԻնդոնեզիայի Լոմբոկ հայտնի զբոսաշրջային կղզուց 124 կմ հեռավորությամբ ընկած հատվածում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել մեկ օրում:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը, այս անգամ երկրաշարժի հզորությունը կազմել է 7.2 մագնիտուդ:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ ոչ մեծ խորությամբ՝ ընդամենը մեկ կմ: Ցունամիի նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը հայտարարել է, որ ցունամիի առաջացման վտանգ չկա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին` ավելի վաղ, Լոմբոկ կղզում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



