«Փյունիկը» 10 ֆուտբոլիստով կամային հաղթանակ տարավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ (տեսանյութ)
СПОРТՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրն ավարտվեց դիտարժան խաղով:
«Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալել էր «Արարատ-Արմենիային» և հաղթեց 3:1 հաշվով:
Հաշիվը բացել են «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները: Հանդիպման 36-րդ րոպեին «Փյունիկի» հարձակվող Ռոբերտ Մինասյանը ձեռքով հեռացրել է գնդակը դարպասային գծի մոտից` փրկելով իր թիմին վերահաս գոլից: Մինասյանը կարմիր քարտով հեռացվել է դաշտից, իսկ նշանակված 11 մետրանոցը հստակ է իրացրել Պաշովը:
Առաջին խաղակեսի վերջին րոպեին Հովհաննես Իլանգյոզյանը գոլ է խփել` հավասարեցնելով հաշիվը:
Երկրորդ խաղակեսում փյունիկցիները կարողացել են 2 գոլ խփել: Նախ, 58-րդ րոպեին Վիտալի Ստեժկոն առաջ է մղել «Փյունիկին», ապա 84-րդ րոպեին Մկոյանի` գնդակը կորցնելուց հետո դիպուկ է հարվածել Կոնատեն:
«Փյունիկը» հաղթանակով է սկսում Հայաստանի ընթացիկ առաջնությունը, «Արարատ-Արմենիան» իր 3-րդ խաղում կրում է առաջին պարտությունը:
Գոլերի տեսանյութերը` ստորև.