Հայաստանում հուլիսին գրանցվել է տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ
ЭКОНОМИКАՀայաստանում հուլիսին տնտեսական ակտիվության երկնիշ՝ 11.1 տոկոս ցուցանիշ է գրանցվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրության ծառայությունից,
2018-ի յոթ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը, ըստ այդմ, նույնպես աճել է՝ հասնելով 9.3 տոկոսի՝ հունիսի 8.9 տոկոսի ֆոնին:
Թեմային անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը: «Ինչպես ասացի օգոստոսի 17-ին, տնտեսական աճի կառուցվածքը փոխելը մեր քաղաքական առաջնահերթություններից է: Մեզ պետք է այնպիսի տնտեսական աճ, որի ամեն տոկոսը մարդիկ զգան իրենց կյանքում: Բայց կարեւոր է, որ կառավարությունը այս առումով վարում է հավասարակշռված եւ շրջահայաց քաղաքականություն՝ տնտեսական ցնցումներից զերծ մնալու համար: Ուրախ եմ, որ այդ քաղաքականությունը տալիս է կոնկրետ արդյունքներ: Ներդրումնե՛ր արեք Հայաստանում, բիզնես արեք Հայաստանում: Սա մի երկիր է, որտեղ կարելի է գործել, վաստակել, զարգանալ՝ օրինական եւ հավասար դաշտում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետը: