Ереван, 17.Май.2026,
00
:
00
ВАЖНО


10 պատճառ, թե ինչու են Երկվորյակների հետ սիրային հարաբերությունները հրաշալի

ЛАЙФ

Դեսից-դենից

10 причин, почему нужно встречаться с Близнецами
Երկվորյակներին անհնար է չսիրել։ Նրանք անընդհատ շարժման մեջ են, իսկ նրանց տրամադրության անդադար վայրիվերումը մշտապես տոնուսի մեջ է պահում կողքիններին։ Նրանց հաճելի է հետևել, հաճելի է նրանց մասին հոգ տանել։ Մինչ այլոց մոտ մութ կողմերն են ի հայտ գալիս՝ տհաճ անակնկալ դառնալով իրենց կողակիցների համար, Երկվորյակները վաղուց են սովորել ի նպաստ իրենց օգտագործել նույնիսկ սեփական թերությունները։ Պետք չէ կարծել, որ նրանք դիմակներ են կրում, որովհետև նրանք իսկապես երկու բացարձակ տարբեր էություններ կրող մարդիկ են։ Եվ այսպես, ձեզ ենք ներկայացնում 10 պատճառ, թե ինչու է Երկվորյակի հետ սիրային հարաբերություններ ունենալը հրաշալի ու անկրկնելի:
 
1. Երկվորյակները երբեք չեն վախենում ասել այն, ինչ մտածում են
 
Նրանք ամեն ինչ ասում են ուղիղ դեմքիդ ու ասում են այն ամենը, ինչ մտածում են։ Նրանք բամբասանքներ չեն տարածում, նրանք տանել չեն կարողանում բամբասկոտներին։ Երկվորյակները հաճախ են զղջում այն բաների համար, որոնք ասել են ոչ ճիշտ տեղում ու ոչ ճիշտ պահի, բայց ճշմարտությունն ավելի գերադասելի է նրանց համար, քան սուտը։ Նրանք արտահայտում են իրենց կարծիքը, անգամ եթե ոչ ոք դա նրանցից չի խնդրում, բայց դա էլ իր առավելություններն ունի։
 
2. Երկվորյակներն անընդհատ արկածների մեջ են հայտնվում
 
Նրանց բարդ է հետևել ու անհնար՝ հետ պահել։ Նրանք լի են գաղափարներով ու չեն վախենում օգտվել պահից, ուստի նրանց հետ երբեք տխուր չի լինում։ Արդյունքում Դուք մշտապես պահպանում եք տոնուսը՝ գտնվելով նրանց կողքին։
 
3. Երկվորյակները խիստ հազվադեպ են հոգնում
 
Նրանք մշտապես ինչ-որ հարցերով են խառը, բայց նրանք շատ արագ են դրա տակից դուրս գալիս։ Եթե Ձեզ բախտ է վիճակվել կապվել Երկվորյակների հետ, ապա դուք շատ պետք է չարչարվեք, որպեսզի չփչացնեք նրանց։ Նրանք մշտապես ազատության ու ադրենալինի հերթական դոզայի կարիքն ունեն։ Հիշեք, որ եթե Դուք դարձել եք նրա կյանքի մասնիկը, ապա նա ՈՒԶՈՒՄ է տեսնել Ձեզ իր կողքին, ոչ թե դրա ԿԱՐԻՔՆ ՈւՆի։ Վայելեք համատեղ զբոսանքներն ու մի՛ նյարդայնացեք մանրուքներից։
 
4. Երկվորյակներն ինտելեկտուալ առումով զարգացած են
 
Եթե նրանք ձևացնում են, իբր ինչ-որ բան չեն հասկանում, ապա հեգնանքը դառնում է նրանց հացն ու ջուրը, ուստի, նկատելով հեգնանք, երբեք մի՛ հավատացեք նրան։ Նրանք բացվում են այն մարդկանց առջև, ում թույլ են տվել մուտք գործել իրենց կյանք։ Բանականության խաղերը նրանց սիրելի գործիքն են։ Եթե Դուք կարողացել եք գերազանց անցնել նրա բոլոր փորձություններով, ապա նա հավերժ կկապվի Ձեզ։ Քչերն են կարողանում ճանաչել իրական Երկվորյակներին, բայց եթե դա Ձեզ հաջողվեց, ապա Դուք կյանքով մեկ շահել եք։
 
5. Երկվորյակները մշտապես զարմացնում են բոլորին
 
Կյանքը երբեք ճահիճ չի թվա Ձեզ, եթե Ձեր կողքին Երկվորյակ է։ Արկածներ փնտրելու նրանց ունակությունն ու հետաքրքրասիրության բարձր սանդղակը մշտապես բազմազան կդարձնեն Ձեր կյանքը։ Նրանց էներգետիկան ու գաղափարները կգունավորեն նույնիսկ ամենասովորական օրը։ Նրանք երբեք չեն բացվում մինչև վերջ, ուստի նույնիսկ տարիներ անց նրանք կզարմացնեն Ձեզ իրենց նորանոր կողմերով։
 
6. Երկվորյակները շուրջօրյա խնամակալության կարիք չունեն
 
Երկվորյակների հհետ հարաբերությունների ֆորմատն էապես տարբերվում է բոլոր այլ դեպքերից։ Նրանք չեն պահանջում մշտական ուշադրություն, նրանք կայացած են որպես անհատականություն և ապրում են իրենց օրակարգով։ Պարզապես վայելեք Ձեր ազատ ժամանակը, որովհետև ամեն նշանի ներկայացուցիչ չէ, որ պատրաստ է նման ազատություն շնորհել իր կողակցին։
 
7. Երկվորյակները երբեք չեն կիրառում միևնույն ռազմավարությունը երկու անգամ
 
Որոշել եք կռվել Երկվորյակների հե՞տ։ Ձեզ հաջողություն ենք մաղթում, որովհետև այն Ձեզ իրոք պետք կգա։ Նրանք խոսքի վարպետներ են, ու անհնար է բանավեճում հաղթել նրանց։ Նրանք շատ խորամանկ են, ու Ձեզ սպասում է ջախջախում դեռ մինչև բանավեճի մեջ մտնելը։
 
8. Երկվորյակները շատ արագ են մոռանում իրենց նախկիններին
 
Դե ի՞նչ կարելի է ասել այս առնչությամբ. Երկվորյակները սիրում են փոփոխություններ, ուստի անցյալը թողնում են անցյալում։ Զուգընկերոջ կամ զուգընկերուհու կորուստը նրանց չի վիրավորում այնքան, որքան դա լինում է այլ նշանների պարագայում։ Նրանք հանգիստ որոշում են առաջ շարժվել, դե իսկ նրանց նոր սիրելիները կարող են հանգիստ լինել ու չխանդել նախկինների առումով։
 
9. Երկվորյակները սիրում են օրը ծախսել զվարճանքների ու ժամանցի վրա
 
Երկվորյակները շռայլորեն են հանգստանում։ Նրանք իրենց ազատ ժամանակը գերադասում են տրամադրել խրախճանքներին, համերգներին ու այլ ժամանցային միջոցառումներին։ Նրանք չեն սիրում լռությունը, ուստի աղմկոտ միջավայրն իսկը նրանց համար է։ Ու պետք է նրանց անգիտակից համարել այս հարցում, որովհետև նրանք վստահ են, որ այս կերպ կյանքից վերցնում են այն ամենը, ինչ կարող են։
 
10. Երկվորյակները կյանքին այլ անկյունից են նայում
 
Ամեն ինչ այս կյանքում խաղ է, ու ոչինչ հավերժ չէ։ Նրանք կողմ են կյանքի արմատական փոոփոխություններին ու կողմ են ցանկացած խաղի, որը կանոններ չունի։ Նրանք երբեք երկար չեն ձանձրանում, չէ՞ որ աշխարհը լի է հետաքրքիր բաներով ու իրադարձություններով։ Նրանք լավագույն զրուցակիցներն են ու ամենաուշադիր ունկնդիրները։
 
Այնպես որ, եթե Ձեր կյանքում կա Երկվորյակների ներկայացուցիչ, ապա Ձեր բախտը շատ է բերել։
Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян