Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՀԱՕԿ–ից կոչ են անում՝ թարմացնել հիշողությունը. «Փաստ» օ

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի» նախագահի վերջին ընտրություններին, ՀԱՕԿ–ի և սպորտի նախարարության հնչեցրած մեղադրանքներին` նշել էր, որ ֆեդերացիայում առկա է շահերի ընդհանրություն և բոլորի կարծիքների հետ հաշվի են նստում: Սակայն, կա մի բայց, համաձայն որի ինքը արտաքին լուրջ միջամտություն է տեսնում, որն, ըստ Գևորգյանի, ինքնակառավարման սկզբունքի խախտում է: 

Հիշեցնենք, որ ՀԱՕԿ–ը և սպորտի նախարարությունն անօրինական են համարում օգոստոսի 2–ին ՀԲՖ անցկացված ընտրությունները` համարելով, որ դրանք անցել են մի շարք խախտումներով: «Այս ընտրությունների թե՛ ընթացակարգը, թե՛ արդյունքները ճանաչվել և հաստատվել են ԱԻԲԱ–ի կողմից և ստացել եմ շնորհավորանքներ: Այսինքն՝ այստեղ որևէ խնդիր որևէ խախտում չի եղել»,– իր խոսքում մասնավորապես նշել էր Արթուր Գևորգյանը:

Նման հայտարարությունն ինքնին տարօրինակ է, քանզի ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը նշել էր, որ ՄՕԿ–ի խարտիայի համապատասխան կետերի համաձայն` յուրաքանչյուր մարզաձևի ազգային ֆեդերացիա առաջին հերթին պետք է ճանաչի տվյալ երկրի ազգային օլիմպիական կոմիտեն: Միևնույն ժամանակ ազգային օլիմպիական կոմիտեն իրավունք ունի իր կողմից չճանաչված ազգային ֆեդերացիան հետ կանչելու միջազգային ֆեդերացիայի կազմից:

Ռոստոմյանը Ա. Գևորգյանի հնչեցրած գնահատականների վերաբերյալ հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես կոչ էր արել ՀԲՖ նախագահին թարմացնել հիշողությունը:

«Ինչ վերաբերում է օլիմպիական խաղերին մեր մարզիկների մասնակցությանը: Ինչպես գիտեք, բռնցքամարտի աշխարհի 2015 թվականի առաջնությունից մեր մարզիկները որևէ օլիմպիական վարկանիշ չկարողացան ձեռք բերել: Մինչ օլիմպիական խաղերը մնացել էր ընդամենը մեկ վարկանիշային մրցաշար, որն անցկացվում էր Թուրքիայում: Դա մեր մարզիկների վարկանիշ նվաճելու վերջին շանսն էր: Սակայն, ի զարմանս մեզ, Արթուր Գևորգյանն արգելել էր, որ մեր թիմը մասնակցի վարկանիշային այդ մրցաշարին: Այսօր ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Թուրքիայում ի վերջո ձեռքբերված 5 վարկանիշների հետ բռնցքամարտի ֆեդերացիան և Արթուր Գևորգյանը բացարձակապես որևէ առնչություն չունեն: Դա միմիայն ՀԱՕԿ–ի նախագահ Գագիկ Ծառուկյանի և մեր հավաքականի մարզիկների ու մարզիչների նվաճումն է: Ես չեմ ուզում իջնել անձնական երկխոսությունները հրապարակելու մակարդակի վրա, պարզապես Արթուր Գևորգյանին կոչ եմ անում փոքր-ինչ թարմացնել սեփական հիշողությունը և վերհիշել, թե ՀԱՕԿ–ը ինչպիսի տիտանական ջանքեր էր գործադրում այդ օրերին, որպեսզի բռնցքամարտը փրկվի օլիմպիական խաղերին չմասնակցելու խայտառակությունից»,– մասնավորաբար հայտարարել է Հ. Ռոստոմյանը:

Անդրադառնալով հայ մարզիկների մարզահագուստի վերաբերյալ հարցին՝ ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ Ռիոյի օլիմպիական խաղերից առաջ ՀԱՕԿ–ը մեր մարզիկներին 28–ից ավելի մարզահագուստ և համապատասխան մասնագիտական գույք էր տրամադրել: 

«Այս ամենն ընտրել էին հենց մարզիկները, իսկ ՀԱՕԿ–ը հոգացել էր դրանց ձեռքբերման համար անհրաժեշտ ծախսերը: Սակայն օլիմպիական խաղերի ժամանակ ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն ինձ խնդրել էր, որպեսզի իր անձնական պայմանավորվածության համաձայն մեր մարզիկները իր նախատեսած մարզական մասնագիտական գույքով մասնակցեն խաղերին, քանի որ դա բխում է հավաքականի ու ֆեդերացիայի կոմերցիոն շահերից: Ես ընդառաջել եմ՝ հաշվի առնելով նրա անձնական խնդրանքը և այսօր առնվազն անպարկեշտություն է ասել, թե ՀԱՕԿ–ը մարզագույք չի տրամադրել մեր բռնցքամարտիկներին»,– ասել է Հ. Ռոստոմյանը:

Խոսելով այն մասին, որ ՀԱՕԿ–ն էլ բռնցքամարտի ֆեդերացիային չի օգնում, Հ. Ռոստոմյանը նշել էր, որ միայն նախաօլիմպիական տարում 2 անգամ 6–ական միլիոն դրամ ինքն անձամբ է փոխանցել Արթուր Գևորգյանի օգնականին՝ ֆեդերացիայի մարզիկների ու մարզիչների աշխատավարձերը վճարելու նպատակով:

ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է նաև, որ, անկախ ստեղծված իրավիճակից, բռնցքամարտի աշխարհում ի հայտ եկած տարաձայնություններից ու խժդժություններից, ՀԱՕԿ–ը մշտապես եղել և մնում է մարզաշխարհի կողքին, քանի որ սա մի մեծ ընտանիք է, որտեղ տեղ չունեն սուտն ու սեփական ամբիցիաները առաջ տանելու գործելաոճը և հույս հայտնել, որ կարճ ժամանակում առկա խնդիրները կհարթվեն և բռնցքամարտի ֆեդերացիայում կգտնեն այնպիսի լուծումներ, որոնք լինելու են ի նպաստ հայրենի սպորտի զարգացման և առաջխաղացման:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами