Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Թավշյա հեղափոխության» ազդեցությունը միգրացիայի վրա անպայմանորեն կզգացվի, բայց հարց է՝ այդ ազդեցությունը կլինի՞ տևական և նշանակալից. Ռուբեն Եգանյան

ПОЛИТИКА

Թավշյա հեղափոխության» ազդեցությունը միգրացիայի վրա անպայմանորեն կզգացվի, բայց խնդիրն այն է՝ այդ ազդեցությունը կլինի՞ արդյոք տևական և նշանակալից, թե՞ ոչ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը՝ անդրադառնալով ուղևորահոսքերի տվյալներին և տարին ներգաղթով փակելու մասին խոսակցություններին:

«Մեզ ժամանակ է անհրաժեշտ: Ժողովրդագրական իրադարձությունների վրա սոցիալ-տնտեսական փոփոխությունները որպես կանոն ազդում են բավական տևական ժամանակ անցնելուց հետո: Այսինքն՝ մենք առայժմ որևիցե իրավունք չունենք խոսելու ծավալուն ներգաղթի մասին: Ժամանակ է պետք, որ պոտենցիալ ներգաղթողը համոզվի, որ այն, ինչը կատարվում է երկրում, դա անշրջելի է, տևական է, և դրա արդյունքները դրական կլինեն»,- նշեց Ռուբեն Եգանյանը:

Նրա կարծիքով՝ պետությունը մոտակա ժամանակներում չի ունենա այնպիսի լուրջ միջոցներ, որոնցով կկարողանա նշանակալից ձևով խրախուսել ներգաղթի պրոցեսը:

 
Ըստ ժողովրդագրի՝ ներգաղթ ապահովելը բավական ծախսատար է:


«Եկե՛ք հասկանանք՝ ում ներգաղթն է ակնկալվում: Մենք դրսում ունենք մեծաքանակ նոր հայկական սփյուռք, դրանից առաջ ունեինք հին հայկական սփյուռք: Ով էլ վերադառնա, ողջունելի է, թե՛ հին սփյուռքից, թե՛ նոր սփյուռքից, բայց ավելի հավանական և իրատեսական են նոր սփյուռքից վերադարձները: Այսինքն՝ հնարավոր է այն մարդկանց մի մասի վերադարձը, որոնք 90-ականներից են գնացել»,- նկատեց նա


Ժողովրդագիրն այսպես կոչված նոր սփյուռքը բաժանում է 3 խմբի: Առաջին խումբը հաջողություններ ունեցած և իրենց համար լավ պայմաններ ստեղծած մարդիկ են, որոնց թիվը  քիչ է: Երկրորդը տվյալ երկրների համար միջին պայմաններ ապահովածներն են, բայց այդ պայմանները բավական գերազանցում են ՀՀ միջին պայմաններին: Եվ վերջին խումբը՝ հաջողության չհասած մարդիկ, որոնք վատ վիճակում են գտնվում:

«Առաջինների վերադարձի համար որևիցե օգնություն, խրախուսանք պետք չէ: Նրանց համար պետք է երկրում ապահովել օրենքի գերակայություն, երաշխիքներ տալ, որ իրենց գործունեությունը կլինի նորմալ, և նրանք, եթե ցանկանան, կվերադառնան: Միջին խավի համար նույնպես պետք է փորձել ստեղծել այնպիսի պայմաններ, որ վերադարձից հետո առնվազն իրենց կենսաձևի կորուստ չեն ունենա: Իսկ վերջին խումբը ինչ-որ կարիքներ ունի, բավականին ծանր վիճակում է: Նրանց աշխատատեղ, սոցիալական ապահովության պայմաններ, բնակվելու պայմաններ են պետք, որովհետև նրանց մի մասն օտարել է իրենց տները: Պատկերացրեք, թե ինչ ծախսերի մասին է խոսքը, որտեղի՞ց մենք պետք է միջոցներ գտնենք նման ծախսեր կրելու համար»,- նշեց Ռուբեն Եգանյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս տարվա մայիսի 10-ից օգոստոսի 14-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ է ժամանել 29986 մարդով ավելի շատ, քան մեկնել է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը 6000-ով ավելի էր եկածներից:

Փորձագետների կարծիքով՝ եթե այս երևույթը շարունակական լինի, ապա տարին հնարավոր է ամփոփել ներգաղթով:

Ռուբեն Եգանյանը, սակայն, այս տվյալների հիման վրա դժվարանում  է միգրացիայի մասին դատողություններ անել:

«Այո, այս տարի ավելի շատ տուրիստներ են եկել Հայաստան, քան անցյալ տարի, մյուսը կարող է մեկնաբանել միգրանտների մասով, բայց դրանք որևիցե բանի վրա հիմնավորված չեն: Ես դրան վերաբերում եմ որպես այն բանի վկայություն, թե ինչ ուղևորահոսքեր ենք մենք ունեցել, ընդամենը դրա մասին են ասում միջանկյալ տվյալները: Դրանք միգրացիոն տվյալներ չեն, ընդամենը ուղևորահոսքերի տվյալներ են: Այդ ուղևորների մեջ եղել են և՛ միգրանտներ, և՛ տուրիստներ և այլն: Ընդամենը դա է, ոչ մի ուրիշ բանի մասին սա իրավունքի չի տալիս խոսելու»,- նշեց նա:

Եգանյանի խոսքով՝ միգրացիայի մասին որոշակի պայմանականությամբ դատողություններ հնարավոր կլինի անել՝ տարեկան արդյունքների վրա հիմնվելով և միգրացիայի մոնիտորինգ իրականացնելուց հետո:

«2015, 2016, 2017 թթ.-ին իմ ղեկավարությամբ Սլավոնական համալսարանի կողմից միգրացիայի մոնիտորինգ իրականացվեց, և դա տվեց բավականաչափ տվյալներ: Մեր տվյալները կոռեկտ են այնքանով, որ դրանք հենց միգրանտներին են վերաբերում, ոչ թե այն մարդկանց, որոնք պարզապես ոչ միգրացիոն ուղևորություններ են կատարում: 2018 թ.-ին նման հետազոտություն չի եղել: Ես երջանիկ մտայնություն ունեմ, որ մեզ հնարավորություն կտրվի հաջորդ տարվանից նորից վերսկսել միգրացիոն հետազոտությունները, որոնք թույլ կտան որոշակի հիմնավորված դատողություններ անել միգրացիոն իրավիճակի փոփոխության մասին»,- ասաց Ռուբեն Եգանյանը:

 

 

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян