Ереван, 17.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


Դատավորները «սաբոտաժի» են ենթարկում կառավարության կողմից վարվող երաշխավորված ներդրումային անվտանգության քաղաքականությունը

ОБЩЕСТВО

Past.am

Նոր իրողություններն առանց դատական համակարգի արմատական փոփոխությունների՝ չեն կարող խոր արմատներ գցել մեր երկրում: Ստացվում է այնպես, որ յուրաքանչյուր դատավոր իր տեղում գրչի մեկ հարվածով կարող է «խոյահարել» յուրաքանչյուր գործ, ի չիք դարձնելով արդարադատության նկատմամբ մեր պատկերացումն ընդհանրապես:

Մասնավորապես, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, դատավոր Կարեն Մաթևոսյանի նախագահությամբ, 2018թ.-ի հուլիսի 19-ին կայացրել է մի որոշում, որով փաստացիորեն վերացրել է դատարանի կողմից արդեն իրավաչափ ճանաչված և օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները:

Պատմությունը սկսվել է դեռևս տասը տարի առաջ, երբ «Սոգլասիե-Արմենիա» ընկերությունը, որը հանդիսանում է 100% օտարերկրյա  ներդրումներով ձեռնարկություն, իր վրա ներդրումային ծրագրով դրված պարտավորությունները կատարելու նպատակով, Հայաստանի Հանրապետության հետ, ի դեմ Երևանի քաղաքապետարանի, երբ այդ ժամանակ Երևան քաղաքն ուներ մարզի կարգավիճակ, 2008թ.-ի մայիսի 15-ին Արամի փողոցի հատվածում ձեռք է բերում 780,46քմ մակերեսով հողամաս և սկսում է այդտեղ իրականացնել խոշորամասշտաբ ներդրումային ծրագիր: Այն հանդիսանում է ընդհանուր ներդրումային ծրագրի մի մասը: Ներդրումային ծրագիրն այնպես է նախագծված և հաստատված պետական իրավասու մամինների կողմից, որ կառուցվելիք շենքերը, ճանապարհները, ինժեներային կոմունիկացիաները և հակահրդեհային մուտքերն ունեն միասնական տեխնոլոգիական կապվածություն: Այդ ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Ընկերությունն ստիպված քանդեց Արամի փողոցի վրա գտնվող «Մանկական աշխարհ» հանրախանութի վերջնամասում գտնվող արդեն իսկ արդիականցված և մեծ արժեք ներկայացնող վերակառուցված շենքի մասը` ստանալով նախագծման առաջադրանք՝ միջազգային չափանիշներին համապատասխանող հյուրանոցային համալիրի կառուցման համար:  Այդ նպատակով Ընկերությունը գործընկերային հարաբերություններ էր հաստատել ոլորտի համաշխարհային առաջատար իտալական, ամերիկյան և իսրայելական հեղինակավոր ընկերությունների հետ և մշակելով  համալիր հայեցակարգային մի քանի տարբերակներ, կատարել է խոշոր չափի հասնող ֆինանսական վճարումներ:

Ընկերության կողմից  ներդրումային ծրագրի իրականացման ակտիվ փուլում  պարզվեց, որ 2012թ.-ի փետրվարի 2-ին, քաղաքացի Լյուբով Փիլոյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել հողամասը ընկերությանը օտարելու մասին Երևանի քաղաքապետի որոշումը, որից տեղեկանում ենք, որ  Ընկերությանը վաճառված 780,46 քմ  մակերեսով հողամասի մեջ ընդգրկված է Լ. Փիլոյանի կողմից վիճարկվող, իբր, իրեն հատկացված 332.6 քմ մակերեսով հողամասը, այն դեպքում, երբ այդ հողամասը ծանրաբեռնված է մշտական սերվիտուտով և գտնվում է նախագծային ճանապարհի տակ:

2012թ.-ի փետրվարի 2-ին սկսած վեճը տևեց երեք տարուց ավելի և ավարտվեց ՀՀ վճռաբեկ դատարանի 2015թ.-ի ապրիլի 30-ի որոշմամբ: Դրանով օրինական ուժ տրվեց ՀՀ վարչական դատարանի 2013 թվականի օգոստոսի 2-ի վճռին, ըստ որի՝ Լ. Փիլոյանի հայցը, Երևանի քաղաքապետի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժվեց:

Անհրաժեշտ է նշել, որ Լյուբով Փիլոյանը հանդիսանում է Սուրեն Օսիպյանի կինը, ով հանդիսացել է 1971-1988 թվականներին ՀԽՍՀ գլխավոր դատախազ, իսկ դատական գործընթացներին ակտիվ մասնակցություն ունեցող նրանց որդու՝ Վիկտոր Օսիպյանի անունը կապվում է ՀՀ-ում խոշոր ներդրումներ կատարած ՌԴ քաղաքացիների հետ ունեցած մի շարք վեճերի հետ, ովքեր խարդախության հիմքով Վիկտոր Օսիպյանի դեմ հաղորդում էին ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին: Չնայած այս ամենին, վերջիններս ներկայացնում են իրենց, որպես  «զոհ»:

Թվում էր վեճն ավարտվեց և առկա են օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, որով դատարանները հաստատեցին, որ Երևանի քաղաքապետի կողմից կայացված որոշումները օրինական են և չեն խախտել Լ. Փիլոյանի իրավունքները կամ օրինական շահերը: Ավելին, Լ. Փիլոյանին դեռևս 2006թ.-ին դատարանի վճռով տրվել էր 37մլն 363 հազար դրամ փախհատուցում: Ընկերությունը, վստահ լինելով, որ որևէ խոչընդոտ արդեն չկա, անցավ ներդրումային ծրագրի ավարտմանը, սակայն  ընդամենը 3 ամիս հետո Լ. Փիլոյանը նույն հարցով դիմեց, այս անգամ, ՀՀ Սահմանադրական դատարան: Չնայած նրան, որ ՀՀ  Սահմանադրական դատարանը 01.12.2015 թ.-ի որոշմամբ մերժեց Լ. Փիլոյանի դիմումը, սակայն  Լ. Փիլոյանը կրկին դիմեց ՀՀ  Վճռաբեկ դատարան, որը  իր 03.02.2016թ.-ի որոշմամբ այդ բողոքը նույնիսկ վարույթ  չընդունեց: Տեղեկություններ կային, որ Լ.Փիլոյանը դիմել է Եվրոպական դատարան, սակայն, որքանով հայտնի է՝ Եվրոպական դատարանը չի ընդունել:

Այդ որոշումից ընդամենը մի քանի օր հետո, 2016թ.-ի ապրիլի 19-ին, Լ. Փիլոյանը, վիճարկելով  Երևանի քաղաքապետի որոշումները, ձևափոխելով նախկին հայցը, կրկին ներկայացրեց հայցադիմում նույն ՀՀ Վարչական դատարան, որը 2017 թ.-ի սեպտեմբերի 1-ի վճռով  մերժեց հայցը:

Հենց այս փուլում գործին նոր շրջադարձ հաղորդվեց ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանի կողմից՝ նախագահող դատավոր Կարեն Մաթևոսյանի «թեթև ձեռքով»:

Քաղաքացի Լ. Փիլոյանը Վերաքննիչ ներկայացրեց բողոք, որի կապակցությամբ էլ ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը 2018թ.-ի հուլիսի 19-ին ապօրինի կերպով կայացրեց այն որոշումը, որով կոպտորեն ոտնահարեց ողջ արդարադատության հիմքերը, վերանայեց նախկինում կայացված դատական վճիռները, ինչն անթույլատրելի է  և բացահայտորեն խարխլում է ողջ դատական համակարգը:

Ի՞նչ է ստացվում: Թեև քաղաքացու բողոքը ՀՀ կառավարության ու Երևանի քաղաքապետարանի դեմ է, և Վերաքննիչ վարչական դատարանի կայացրած որոշումն էլ նրանց դեմ է, բայց վտանգվում է Ընկերության ներդրումային ծրագիրը, նրա կողմից կատարված բազմամիլիարդ ներդրումն ու միջազգային գործարար համբավը: «Սոգլասիե-Արմենիա» ընկերությանն այլ բան չի մնում, քան կառավարության և քաղաքապետարանի հետ համատեղ բողոքարկել ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանի անօրինական որոշումը:

Մյուս կողմից՝ ստացվում է, որ «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ն ակամա  ներքաշվել է մի դատական վեճի մեջ, որի հետ պատշաճ ներդրող հանդիսացող ընկերությունը բացարձակ կապ չունենալով՝ կրում է դրա բացասական հետևանքները: Վերաքննիչ դատարանը Երևանի քաղաքապետարանի և Լ. Փիլոյանի միջև որևէ ժամանակաշրջանում  առկա  իրավահարաբերությունների (պարտավորությունների)  բացասական  հետևանքների  ռիսկը  տարածել  է օտարեկրյա ներդրումներով ձեռնարկության` «Սոգլասիե-Արմենիա»  ՍՊԸ-ի վրա, վերջինիս զրկելով սեփականության  իրավունքից, անտեսելով Ընկերության կողմից նշված հողամասը գնելու, այդ տարածքում խոշորամասշտաբ ներդրումներ կատարելու գործողությունների իրավաչափության, բարեխղճության և պատշաճության փաստը, հակառակ Լ .Փիլոյանի, որին տրվել է համարժեք փոխհատուցում և ով այդ տարածքի վրա ի սկզբանե ներդրումներ չի կարող իրականացնել:

«Առավոտ» օրաթերթում սույն թվականի հուլիսի 23-ին հրապարակվել է «Օլիգարխին պատկանող ընկերության պատճառով քաղաքացին զրկվել է իրենից հարկադիր կարգով վերցված սեփականության դիմաց փոխհատուցումից» վերնագրով  հոդված,  որում աղավաղելով իրականությունը և փոփոխելով բոլոր տվյալները, Լ. Փիլոյանը ներկայացել է  որպես «օլիգարխի զոհ», այն դեպքում, որ եթե իրոք ընկերության սեփականատերն օժտված լիներ իրենց կարծիքով օլիգարխին բնորոշ հատուկ հատկանիշներով, ապա ներդրումային ծրագիրը վաղուց կատարած կլիներ և տասը տարի անընդմեջ չէր լինի անհարկի քաշքշուկների մեջ:

Իրականում Վերաքննիչ դատարանի դատավորները, նախագահող դատավոր Կարեն Մաթևոսյանի ակտիվ մասնակցությամբ ակնհայտորեն թույլ են տվել դատավարական իրավունքի նորմի բացահայտ խախտում, ինչպիսի գործառույթները բավարար հիմք են Վերաքննիչ դատարանի դատավորների հատկապես նախագահող դատավոր Կարեն Մաթևոսյանի  նկատմամբ  հիմնավոր կասկածներ ունենալու, «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ի նկատմամբ անաչառ չլինելու հանգամանքի ակնհայտ դրսևորման մասին:

Ստացվում է, որ «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ն տասը տարի առաջ  Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմ Երևանի քաղաքապետարանի՝ ձեռք է բերել հողամաս, որի հետ կապված օտարերկրյա ֆինանսական միջոցների աղբյուրներից   կատարել են մի քանի միլիարդ դրամի հասնող խոշոր ներդրումներ և, փաստորեն,  Հայաստանի Հանրապետությունում խոշորագույն ներդրողներից մեկը հանդիսացող  ներդրումներ կատարած ընկերությունը ներքաշվել է մի դատական վեճի մեջ, որի հետ պատշաճ ներդրող հանդիսացող Ընկերությունը բացարձակ կապ չունենալով, չի կարողանում ավարտել  իր ներդրումային ծրագիրը:  Այլ կերպ ասած՝ ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը կայացրել է որոշում, չխորանալով այն հանգամանքի մեջ, թե հսկայական միլիարդավոր դրամների հասնող Ընկերության վնասները ինչո՞ւ պետք է դառնան Հայաստանի Հանրապետության պարտավորության մաս մասնավոր շինծու շահի համար և բեռ դառնան պետական բյուջեի համար:

Նախկինից «ժառանգություն» մնացած դատական համակարգի որոշ ներկայացուցիչներ, իրենց մանր և սուբյեկտիվ մասնավոր շահերից ելնելով, ուղղակի սաբոտաժի են ենթարկում  նոր կառավարության կողմից երաշխավորված ներդրումների անվտանգությանն ուղղված քաղաքականությունը, որն ակնհայտորեն հարվածի տակ է դնում ոչ միայն ընկերությանը, այլ յուրաքանչյուր օտարերկրյա ներդրում իրականացնել ցանկացող  անձի:

Սա տնտեսական դիվերսիայի ակնհայտ դրսևորում է, որն առաջին հերթին ուղղված է հենց երկրի կառավարությանը, հետո  նոր, անուղղակիորեն, ներդրողներին:

Клеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»«АйаКве» представляет политическую заявку с повесткой смены власти: «Паст»Какие планы у Запада и Пашиняна относительно железной дороги? «Паст»Глава крупнейшего в Европе завода по производству вооружения: Война в Украине не закончится в 2026 годуЦентральный комитет АРФ Дашнакцутюн в Греции: Считаем неуместным встречаться с президентом АрменииIDBank открыл представительство в Глендейле, штат КалифорнияБилл Гейтс обсудил в Китае сельское хозяйство, медицину и сферу ИИПослание Католикоса: Наши души тревожатся из-за многочисленных нападок на нашу Святую Церковь Архиепископа Микаэла Аджапахяна 17 февраля выпишут из больницыВласти Армении передали Австрии обвиняемого в совершении краж гражданинаАкция в защиту Гарегина Второго в соборе Святых Гевондянц в БербанкеСледственный комитет «опровергнув», по сути фактически подтвердил: «Паст»«Серии» нападок на Национальную идентичность: «Паст»Впечатляющая заявка «Сильной Армении» и неприкрытая паника «Гражданского договора»: «Паст»Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»Человек с гражданством другой страны не может быть кандидатом в премьер-министры Армении - Пашинян о КарапетянеПашинян уволил главу Агентства по защите персональных данных МинюстаМакрон хочет лишать права участия в выборах за антисемитизмХудатян и Копыркин обсудили вопрос продления срока эксплуатации второго энергоблока Армянской АЭСTeam Holding объявляет о начале второго этапа размещения долларовых облигаций; Андеррайтер - Freedom Broker Armenia.Кремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделе Глава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границыОплату услуг Ucom теперь можно осуществлять через Fast Shift «Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказокПредставители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласияПатрульные самолеты ВМС США провели разведку вблизи ИранаТрамп анонсировал визит в Китай в апрелеСоздают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»Ucom предлагает корпоративным клиентам комплексную услугу по построению внутренних сетей С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяЮнибанк стал членом А-уровня Армяно-британской торгово-промышленной палаты Зимние приключения продолжаются в Myler: Idram&IDBankСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом Эпштейна Сила одного драма — общественной организации Матeмик Учёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст» В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»