Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Քաղտեխնոլոգ. «100 օր անց ունենք այն անորոշությունը, որն ունեինք 100 օր առաջ». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Որոշակի բացառություններով` քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանի գնահատականը կառավարության պաշտոնավարման 100 օրվա վերաբերյալ լի է մտահոգություններով:
 
«100 օր անց ունենք այն անորոշությունը, որն ունեինք 100 օր առաջ: Բացառությամբ մեկ-երկու գործոնի` այն է` տնտեսական դաշտում մենաշնորհների վերացում, ստորին աստիճանում կոռուպցիայի դեմ պայքար, այլ նվաճումներ չկան»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց նա: 
 
Կառավարության հրավիրած հանրահավաքից հետո քաղտեխնոլոգի մոտ մի շարք հարցադրումներ են առաջացել:
 
«Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում ստեղծվել է իշխանության նոր մարմին` հեղափոխական հրապարակը, որն արդեն ունի լիազորություններ: Ըստ վարչապետի` այդ հրապարակն է ձևավորել կառավարությունը, և հետայսու կառավարության անդամները պարտավոր են հաշվետվություն ներկայացնել այդ հրապարակում կանգնածներին: Բայց եթե այն մարմին է, պետք է նշվեին ձևավորման մեխանիզմները և այլ գործառույթներ. նախ` որքանո՞վ է այն համապատասխանում Սահմանադրությանը և Հայաստանի իրավական դաշտին: Արդյո՞ք սա մենք կարող ենք գնահատել որպես սահմանադրական կարգի տապալման կոչ, որովհետև Սահմանադրության մեջ գրված է, թե որոնք են ՀՀ իշխանության մարմինները և ինչպես են ձևավորվում: Հեղափոխական հրապարակն ի՞նչ մարմին է` ներկայացուցչակա՞ն, գործադի՞ր, թե՞ դատական: Սրա մասին ոչինչ չասվեց: Երկրորդ` ինչպե՞ս է այդ մարմինը ձևավորվում: Այսինքն` ով շուտ եկավ, նա իշխանություն է, ով ուշ` իշխանություն չէ՞: Իսկ հանրահավաքի եկած մարդիկ, ովքեր իշխանության բարձրագույն մարմնի անդամ են հանդիսանում, ի՞նչ փաստաթուղթ ունեն, որը կհաստատի իրենց` իշխանություն լինելու հանգամանքը: Կամ ինչպե՞ս է այս կամ այն նախարարի հաշվետվությունն ընդունվելու կամ չընդունվելու, քվեարկությո՞ւն է լինելու, եթե այո, ապա ինչպե՞ս: Կամ մենք ընդունում ենք, որ սա պոպուլիզմ է, կամ վարչապետը պարտավոր է առավել մանրամասն ներկայացնել ձևավորման գործընթացները»,–ասաց նա:
 
Մեր զրուցակիցը շեշտեց` ընդունենք, որ հրապարակ էր եկել 100 հազար մարդ, բայց Հայաստանում մոտ 2,5 միլիոն մարդ կա. «Հիմա եթե 100 հազարը մի հարցի կողմ քվեարկի, ապա ինչպե՞ս ենք իմանալու մյուս` մոտ 1 միլիոն 400 հազար չափահաս քաղաքացիների կարծիքը: Թե՞ 100 հազարն է որոշում 1 միլիոն 400 հազարի ճակատագիրը: Եթե այդպես է, դա արդեն ժողովրդավարություն չէ: Իսկ եթե հաջորդ հանրահավաքին ոչ թե 100, այլ 10 հազար մարդ գա, նշանակում է` իշխանության այդ մարմինը լողացող կուրսո՞վ է կազմավորվում. այսինքն` մի օր 100, մի օր 10, մի օր 20, մի օր էլ` 3 հազար: Հանրահավաքի ժամանակ խոսվեց նաև Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին: Հիմա հարց. երբ երրորդ նախագահը Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարեց, առաջացավ «Ոչ»–ի շարժումը, որի ներկայացուցիչները հայտարարեցին, թե երրորդ նախագահն իր իշխանությունը երկարաձգելու համար է փոփոխություններ իրականացնում: Հիմա նույնը կատարվում է վարչապետի կողմից. նա առաջարկում է փոխել ընդամենը մեկ կետ, որն իր անձնական իշխանությունը երկարաձգելու համար է: Իսկ այժմ ինչո՞ւ են լուռ այն կուսակցությունները, որոնք ստեղծել էին «Ոչ»–ի շարժումը: Մյուս ուժերը ևս պետք է դիրքորոշում հայտնեն: Բացի այդ` ի՞նչ է` Սահմանադրության մեջ միայն այդ կե՞տն է, որն անհրաժեշտ է փոխել: Այլ կետեր փոփոխելու կարիք չկա՞: Արդյո՞ք Սահմանադրությունն ամբողջությամբ համապատասխանում է ժողովրդավարական երկիր կառուցելու տեսլականին: Չէ՞ որ կար հարց` կապված սուպերվարչապետության ինստիտուտի հետ, ինչը խիստ քննադատության արժանացավ նաև «Ելք» դաշինքի կողմից, որի անդամ էր նաև գործող վարչապետը: Այսինքն, եթե դա իրականացնում էր նախկին նախագահը` վատ էր, բայց եթե անում է ներկա իշխանությունը` լա՞վ է: Ընդհանուր առմամբ` հանրահավաքի ժամանակ հնչեցին բազմաթիվ տեսակետներ, որոնք ավելի շատ պոպուլիզմ էին. ժողովրդից թալանած փողերի վերադարձ, սպառնալիք դատական համակարգին և այլն»:
 
Իսկ հարցին, թե ո՞րն է պոպուլիզմից քայլ առաջ կատարելու ճանապարհը, որպեսզի նոր կառավարությունը չկրկնի նախկինների սխալները, Ա. Բադալ յանը պատասխանեց.
 
«Խնդիրն այն է, որ այս իշխանությունը ցանկություն չունի լսելու որևիցե այլ տեսակետ: Ամենամեծ խնդիրն այն է, որ առաջնորդվում է վարչապետի անձնական պատկերացումներով: Լսում են միայն այնպիսի կարծիքներ, որոնք համապատասխանում են իրենց տեսակետներին: Բացի այդ` վարչապետը համոզված է, որ ինչ ասում է` ճշմարտություն է: Սա նշանակում է, որ շարժվելու է հենց այդ ուղղությամբ և ոչ թե այն ճանապարհով, որով կխուսափեն նախկինների սխալներից: Իսկ քննադատությունն ու իրենց կարծիքներին չհամապատասխանող դիրքորոշումները որակվելու են որպես հակահեղափոխություն և հաշվի չեն առնվելու»: 
 
Ինչ վերաբերում է ՀՀԿ–ի որդեգրած մարտավարությանը, իշխանությանն ուղղված քննադատություններին, և այն դիրքորոշումներին, որ կուսակցությունն, այնուամենայնիվ, փլուզված է, Արմեն Բադալ յանը նկատեց. «ՀՀԿ–ն ոչ թե փլուզված է, այլ անորոշ վիճակում է: Մայիսի 8–ից հետո ՀՀԿ–ն պետք է համարժեք վերլուծություններ աներ, բարեփոխեր իր կերպարը, բայց հակառակ ուղղությամբ գնաց: Երկրորդ նախագահին պաշտպանելու մարտավարությունը էլ ավելի իջեցրեց ՀՀԿ–ի` առանց այդ էլ բացասական վարկանիշը: Վարչապետի ելույթի վերաբերյալ միայն 2–3 ՀՀԿ–ական հայտնեց իր դիրքորոշումը, բայց կուսակցությունը դիրքորոշում չի հայտնել: Ուզենք, թե ոչ` ՀՀԿ–ն միակ ընդդիմությունն է: Մայիսի 8–ից հետո ՀՀԿ–ն կառավարությանը քննադատելու համար բազմաթիվ առիթներ ուներ, բայց ոչինչ չարեց»:
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию