Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Այս արտադրական պայմաններով, այս հիգիենայով մենք ո՞ր ուղղությամբ կարող ենք գնալ». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Մեր երկրում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել, և հաճախ ենք կրկնում, որ երկրում իրականություն է փոխվել: Անգամ հայտարարվում է, որ արտաքին քաղաքականության կուրսում պետք է հայամետ լինենք: Հայամետությունն առավելապես արտացոլվում է նաև անձնային մակարդակով՝ այս կամ այն տեղական արտադրության ապրանքին առավելություն տալով, սակայն կարևոր է հասկանալ, թե իրականում իշխանություններն ինչ քաղաքականություն են պատրաստվում որդեգրել ազգային արտադրողի ու արտադրանքի մասով: 
 
ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանն, անդրադառնալով պարենային անվտանգությանը և գյուղմթերքի ոլորտում ազգային դեմքով ներկայանալու խնդրին, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ եթե որևէ երկիր Հայաստանից աշխարհագրական մակնշմամբ որևէ գյուղատնտեսական արտադրանք պահանջի, ապա մեր երկիրը ոչ մի ապրանք չի կարողանա ներկայացնել:
 
«Հայաստանի Հանրապետությունը այս ոլորտում ունի ահռելի ներուժ, քանի որ բավական է արձանագրել, որ 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա ինչքան տարբեր մշակույթներ են ներկայացված: Այդ տարբերությունը հասկանալու համար բավական է համեմատել, օրինակ, Գեղարքունիքի ճաշատեսակներն ու սննդակարգը Արարատի հետ 
 
հասկանալու համար տեղային առանձնահատկությունները: Եվ միայն նայելով Հայաստանի քարտեզին, պարզ է դառնում, որ բազմաթիվ են այն ոլորտները, որոնք մենք կարող ենք արժևորել և ներկայացնել: Այսինքն, Հայաստանը գյուղատնտեսական արժևորման թանգարան է բաց երկնքի տակ, բայց, ցավոք սրտի, նախկին իշխանությունների կողմից ապաշնորհ պետական կառավարման համակարգ ունենալու արդյունքում այսօր ոլորտում մենք ունենք խայտառակ իրավիճակ: Իսկ թավշյա հեղափոխությունն ամենայն հավանականությամբ ազդեց բոլոր ոլորտների վրա, բացի գյուղատնտեսությունից, քանի որ դրանից հետո ոլորտը ոչ միայն չբարեփոխվեց, այլև որևէ դրական քայլի նշույլ չի երևում»,– ասաց Դ. Պիպոյանը:
 
Որպես ձեռքբերում նա առանձնացրեց այն ահռելի աշխատանքը, որի արդյունքում նախորդ կառավարության ժամանակ սկսել են կենսաանվտանգության օրենք մշակել: Դրա նպատակն է Հայաստանում գյումթերքի արտադրության ժամանակ հասնել նրան, որ շեշտը դրվի օրգանական մթերքի արտադրության վրա և օրենքով արգելվի ԳՁՕ–ներ (ГМО) պարունակող գյուղմթերքի արտադրությունը: Սակայն, ըստ Պիպոյանի, իշխանափոխությունից հետո սառեցվել են այդ հանձնաժողովի աշխատանքները և մինչ օրս որևէ նիստ չեն գումարել: 
 
«Եթե գյուղնախարարությունում մինչ օրս այս կարևորագույն խնդրին անդրադառնալու ժամանակ չի եղել, ապա հարց է ծագում, թե գերատեսչությունն ուրիշ ինչ ավելի կարևոր հարցերով է զբաղվում: Եթե գյուղատնտեսության նախարարությունը չի հայտարարում, թե որոնք են այն ստրատեգիական ուղղությունները, ինչպես են տեսնում կոոպերացիաների զարգացման մեխանիզմը, պարզ չի դառնում, թե ուր  է գնում մեր գյուղատնտեսությունը: Այս ամենն օրինական դաշտ բերելու և զարգացնելու համար մեզ անհրաժեշտ է ազգային ծրագիր, որտեղ ամենահիմնական շեշտը պետք է դրված լինի միջգերատեսչական համագործակցության վրա: Եվ ոչ թե մի պետական կառույց պետք է իր կողմից չիրականացրած գործի համար մեկ այլ կառույցի մեղադրի, այլ 4 նախարարություն պետք է տանդեմ ստեղծեն՝ գյուղատնտեսության, առողջապահության, բնապահպանության և տարածքային կառավարման, ներառելով նաև իրենց ենթակայության տակ գործող տեսչական մարմիններին»,– ասաց Դ. Պիպոյանը
 
Խոսելով տրանսգենային գյուղատնտեսության մասին՝ նա նշեց, որ դա այն երկրներում է շահավետ, որտեղ երկիրն անծայրածիր հողատարածքներ ունի: Իսկ Հայաստանի նման սահմանափակ հնարավորություններով երկրում պետք է միայն ու միայն վարկանիշային մթերք արտադրվի: Դ. Պիպոյանի կարծիքով, Հայաստանում ագրարային քաղաքականություն չի մշակվում, և դրան տարիներ շարունակ գումարվում է ոչ մասնագետների նշանակումը նախարարի պաշտոնում: Եվ մասնագիտական գիտելիքների բացակայությունը հանգեցնում է բարձրաստիճան պաշտոնյաների կոմպլեքսավորմանը, ինչն էլ հանգեցնում է ոլորտի մասնագետների մեկուսացմանը:
 
«Բոլոր հնարավոր ձևերով մասնագետների օդերը փակում են, մեկուսացնում են՝ առանց հասկանալու, որ դա որևէ լավ տեղ չի հասցնի երկիրը: Ցավոք, այս կառավարությունում էլ կան մարդիկ, ովքեր նույն այդ սխալը կրկնում են, որը նրանց նույնպես որևէ լավ տեղ չի հասցնի: Մենք պետք է հասկանանք մեր շուկաների դիվերսիֆիկացման ռազմավարությունը: Պետք է հասկանանք, թե ո՞ր ուղղությամբ ենք ուզում գնալ: Այս արտադրական պայմաններով, այս հիգիենայով և այս աղիքային ցուպիկներով մենք ո՞ր ուղղությամբ կարող ենք գնալ: Ո՞վ է նման արտադրանքի կարոտ: Լավ ապրանքը միշտ էլ իր տեղը գտնում է: Վատ արտադրանքն է, որ իր տեղը ոչ մի տեղ էլ չի կարող գտնել»,– ասաց Դ. Պիպոյանը:
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию