Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՔՊԿ–ի կողմից առաջարկ է եղել, ինչը ԺՀԿ–ն չի մերժել. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Օրերս «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը «Փաստ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, որ կուսակցությունում դեռևս քաղխորհրդի նիստ չի գումարվել և որոշված չէ, թե ով է գլխավորելու կուսակցության ցուցակը: Նա չէր բացառել, որ քաղաքապետի իրենց թեկնածուն կարող է Րաֆֆի Հովհաննիսյանը լինել, իսկ օրինակ իրենց ցուցակով նախկին ժառանգական Ստյոպա Սաֆարյանի հնարավոր մասնակցությունը նա հերքել էր: 
 
Մեր զրույցից բառացիորեն րոպեներ անց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ բացել էր փակագծերը և հայտարարել, որ իրենք որոշում են կաացրել առանձին մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մինչ օրս որևէ կերպ չի արձագանքել իրենց՝ միասնական ցուցակով հանդես գալու առաջարկին, ինչի մասին Ա. Մարտիրոսյանը զարմանալիորեն ոչինչ էլ չէր ասել: Ըստ Հովհաննիսյանի, նման առաջարկ ոչ միայն «Ժառանգությունն» էր արել ՔՊԿ–ին, այլ նաև «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը: Պարզելու համար, թե ՔՊ կուսակցությունը ժառանգականների առաջարկն անարձագանք թողնելուց բացի, ինչպես է արձագանքել իր մյուս գործընկեր կուսակցությանը, «Փաստը» զրուցեց ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանի հետ:
 
Նա նշեց, որ իրենց կուսակցության կողմից նման առաջարկ չի եղել: Դա ընդամենը եղել է Ր. Հովհաննիսյանի ցանկությունը, ինչը փաստորեն չի ընդունվել:
 
«Մեր կուսակցությունն իր առանձին թեկնածուով չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Իսկ ընտրություններին աջակցելու ձևաչափի շուրջ այս պահին քննարկումներ են ընթանում»,– ասաց Պ. Մակեյանը:
 
Նա հավելեց, որ կուսակցությունը կաջակցի հեղափոխությանն աջակցող բոլոր ուժերին, քանի որ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի ի հայտ գալով մեծացել է հակահեղափոխության վտանգը: Եվ այն հնարավորինս չեզոքացնելու համար ՔՊ–ի կողմից իրենց թեկնածուին սատարելու առաջարկություն է եղել ԺՀԿ–ին, ինչն իրենք չեն մերժել:
 
«Տարբեր ուղղություններով նույնպես առաջարկություններ են եղել: Հիմա մենք այդ առաջարկություններն էլ ենք քննարկում:
 
Մենք չենք ցանկանում ավագանու արտահերթ ընտրություններին ակտիվ մասնակցություն ունենալ, բայց կարող ենք աջակցություն ցուցաբերել բոլոր մեզ դիմած ու չդիմած քաղաքական ուժերին»,– ասաց Պ. Մակեյանը:
 
Նրա կարծիքով, այս պահին ՔՊԿ–ն և անձամբ Նիկոլ Փաշինյանն այնքան բարձր վարկանիշ ունեն, որ կարող են անգամ առանց այլ ուժերի աջակցության էլ մասնակցել ընտրություններին ու հաղթել: Գուցեև դա է պատճառը, որ նրանք առանձնապես չեն արձագանքում ճանապարհ անցած կուսակցությունների կողմից համատեղ հանդես գալու առաջարկներին: 
 
Այս ամենով հանդերձ Պ. Մակեյանը կիսում է Ր. Հովհաննիսյանի՝ ՔՊԿ–ին աջակցելու դիրքորոշումը, քանի որ, ըստ նրա, հեղափոխության վերջնական հաղթանակին հասնելու համար միակ ճիշտ ընտրությունը դա է:
 
«Այսօր լուրջ վտանգ է ներկայացնում Քոչարյանի ակտիվացումը, որին զուգահեռ արթնանում են տարատեսակ բացահայտված և դեռևս չբացահայտված ուժեր: Եվ, բնականաբար, այս ամենը մտահոգություն է առաջացնում: Մենք դա լուրջ խնդիր ենք համարում, որը կարող է վտանգ ներկայացնել հեղափոխության լիակատար հաղթանակի համար»,– ասաց կուսակցության առաջնորդը:
 
Այս պարագայում ինչպե՞ս հասկանալ ՔՊԿ–ի կողմից իրեն սատարող կուսակցությունների հանդեպ արհամարհական վերաբերմունքը, երբ անգամ, օրինակ՝ «Ժառանգություն» կուսակցության առաջարկին որևէ կերպ չեն պատասխանել, Պ. Մակեյանն ասաց, որ իրականում հեղափոխությունը միայն ՔՊԿ–ն չի իրականացրել: Դրան մասնակցել են շատ քաղաքական ուժեր: Եվ հիմա, երբ փաստացի առկա է հակահեղափոխության և հակառակորդի հնարավոր հաղթանակի վտանգը, ապա դա նույնպես պետք է բոլոր ուժերի համար զգոնության կոչ լինի:
 
«Այդ իսկ պատճառով խոսքը ոչ թե կոնկրետ ուժի դերակատարման մասին է, այլ համախմբման: Ինչ վերաբերում է կուսակցությունների մրցակցությանը, ապա դա բնական երևույթ է, մշտապես էլ եղել է և հատկապես ակտիվանում է ընտրությունների ժամանակ: Բայց, քանի դեռ կա հակահեղափոխական ուժերի կողմից սպառնացող վտանգ, որի մասին մեր ժողովրդի դահիճ Քոչարյանը բացահայտ հայտարարեց, ում պատճառով, ի դեպ, ամենաշատը մեր կուսակցությունն է տուժել, ուստի մենք շատ լուրջ մտահոգություն ունենք, ինչը չեզոքացնելու համար ենք պայքարելու»,– ասաց Պ. Մակեյանը:
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию