Մոզամբիկում հարկեր են սահմանում լրագրողների համար. ԶԼՄ-ներ
МЕЖДУНАРОДНОЕՄոզամբիկում օգոստոսի 22-ից սկսած նոր կանոններ են ուժի մեջ մտնում, որոնցով գործնականում հարկեր են սահմանվելու լրագրության համար:
Ինչպես գրում է КоммерсантЪ-ը, արտասահմանցի լրագրողները պետք է 2500 դոլար վճարեն հավատարմագրման և այդ երկիր կատարելիք մեկանգամյա ուղևորության համար կամ 8300 դոլար՝ երկրում աշխատելու համար:
Տեղի լրագրողներն էլ լրագրողական նյութեր հրապարակելու համար ստիպված կլինեն տարեկան 500 դոլար վճարել: Իսկ տեղի այն լրագրողները, որոնք աշխատում են արտասահմանյան լրատվամիջոցների համար, կպարտավորվեն պետությանը 3500 դոլար վճարել մեկ տարվա հավատարմագրության համար:
Նոր հարկեր կգանձվեն նաև լրատվամիջոցներից: Մոզամբիկյան հրատարակչությունները պարտավոր կլինեն տարեկան 34 500 – 69 000 դոլար վճարել, իսկ ազգային ռադիոկայանները՝ շուրջ 35 000 դոլար
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



