Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Արտագաղթը չի կարող դադարել.ունենք և՛ արտահոսք, և՛ ներհոսք. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հեղափոխության օրերից ի վեր շատ է խոսվում հայրենադարձության հնարավորոթյունների մասին: Նշենք, որ թե՛ կառավարության պաշտոնավարման 100 օրվա հանրահավաքի և թե՛ դրանից առաջ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր այդ ցուցանիշներին: Իսկ Տավուշի մարզում նա հայտարարել էր, որ Հայաստանում արտագաղթը դադարել է: Սփյուռքի նախարարն էլ, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել էր, թե ԱՄՆ– ում մոտ 100 ընտանիք իրեն ասել է, որ պատրաստվում են իրենց տները վաճառել ու վերադառնալ Հայաստան: Այլ հարց է, թե այդ 100 ընտանիքին որտե՞ղ և ինչպե՞ս է հանդիպել նախարարը, կամ արդյոք ԱՄՆ–ում նրանք սեփականություն ունե՞ն: Դրան դեռ կանդրադառնանք:

Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը չի շտապում 3 ամսվա կտրվածքով հետևություններ անել: 

«Երեք ամսվա կտրվածքով ոչ մի բան չի կարելի արձանագրել: Այդ ժամանակահատվածը միգրացիոն տեղաշարժերի վերաբերյալ եզրահանգումներ անելու համար շատ քիչ է: Գոնե մեկ կամ մեկուկես տարի է պետք: Մարդիկ Հայաստան գալու որոշում միանգամից չեն ընդունի: Այդ որոշումը կայացնելը շատ երկար ժամանակահատված է պահանջելու: Ժամանակ է պետք, որ, օրինակ, առնվազն 2019թ. վերջում մարդիկ հասկանան, թե ինչ է տեղի ունեցել»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Արտակ Մարկոսյանը

Ժողովրդագետի խոսքով` արտագաղթը չի կարող դադարել. «Մենք ունենք և՛ արտահոսք, և՛ ներհոսք: Արտագաղթը դադարում է այն ժամանակ, երբ մենք արտահոսք չենք ունենում: Արտագաղթն ինքն իրեն չի դադարում, հարցն այն է, թե մենք կունենա՞նք դրական սալդո, թե՞ ոչ, որն արձանագրվում է Ազգային վիճակագրական ծառայության կողմից: Տեսեք` ասում ենք այսքան մշտական բնակիչ է գալիս ու ապրում Հայաստանում: 

Այսինքն` մարդը պետք է գա, այստեղ գրանցվի, քաղաքացիություն փոխի, կրկին ստանա ՀՀ քաղաքացիություն, և այդ ամենը պետք է գրանցվի պետական բարձր մարմիններում: ԱՎԾ–ն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ հրապարակում է, թե մշտական բնակչության թվաքանակը որքանով է ավելացել կամ նվազել: Երբ 2018թ. հունիսի վերջին ԱՎԾ–ն հրապարակեց մշտական բնակչության թվաքանակը, արձանագրեցինք, որ 2017 թ. համեմատ մեր բնակչությունը 10 հազար 500–ով պակասել էր: Մենք ունենք բնական աճ, բայց քանի որ մեզ մոտ միգրացիայի ցուցանիշը բացասական է, մեզ մոտ գրանցվում է բացասական ցուցանիշը: Իսկ եթե կիսամյակում կամ գոնե տարվա վերջում ԱՎԾ–ն ցույց տա, որ մենք բնական աճի և միգրացիայի տարբերության պայմաններում մշտական բնակչության աճ ենք ունեցել, ապա կարելի է խոսել ներգաղթի մասին: Այժմ ներգաղթի մասին խոսելը մասնագիտական տեսանկյունից ճիշտ չէ»:

Ինչ վերաբերում է արտագաղթին, ժողովրդագետի խոսքով` հեղափոխությունն այդ պարագայում իսկապես ազդեցություն կարող է ունենալ. «Հնարավոր է, որ արտագաղթի ցուցանիշն առաջիկա տարիների ընթացքում նվազի: Միայն հեղափոխությունը կարող էր ազդել այդ տեղաշարժերի վրա. այն կնպաստի, որ մարդիկ երկրից հեռանալու որոշում չկայացնեն, իսկ նրանք, ովքեր արդեն նման որոշում էին կայացրել, մի պահ կանգ կառնեն` հասկանալու, թե ինչ է փոխվել, ինչ հնարավորություններ կան: Արտագաղթի նվազման վրա դրական ազդեցություն միանշանակ կա, ինչը չենք կարող ասել ներգաղթի մասով»:

Արտակ Մարկոսյանի դիտարկմամբ` արտերկրում բնակվող մեր հայրենակիցների համար շատ հարցեր պետք է հստակ լինեն: 

«Այսինքն` կառավարությունը պետք է այնպես անի, որ մարդիկ ներգաղթելուց առաջ համոզված և վստահ լինեն: Նրանց համար պետք է հասկանալի լինի, թե ի՞նչ են անելու, որտե՞ղ են բնակվելու, որտե՞ղ են աշխատելու: Իրականում այդքան հեշտ չէ նման որոշում կայացնելը, քանի որ մարդը երկար տարիներ բնակվել է արտերկրում և իր կյանքն այնտեղ է կառուցել: Դրա համար իսկապես երկար ժամանակահատված է պետք: Ներգաղթի մասին խոսելու համար մեզ դեռ երևի մի քանի տարի պետք է. շատ դժվար  է մարդկանց համար այդ ամենը թողնել ու գալ անորոշություն»:

Ժողովրդագետի համար, սակայն, կարևոր խնդիրն այլ հարթության մեջ է:

«Մեր հիմնական խնդիրը հույսը ներքին ռեսուրսի վրա դնելը պետք է լինի: Եթե ուզում ենք բնակչության թվաքանակն ավելացնել, պետք է խթանենք ծնելիությունը: Դա ավելի ռեալ է, քան սպասելը, որը պետք է ներգաղթ լինի: 2013 թվականից հետո ծնելիության թիվը նվազում է: Անցած տարվա համեմատ 2018թ. 6 ամսվա տվյալներով կրկին ծնունդների անկում է գրանցվել, և այդ անկումը դժվար թե կանգ առնի, եթե միջոցառումներ չձեռնարկվեն. եթե մենք չենք ուզում ծերացող հասարակություն ունենալ, պետք է ժողովրդագրական քաղաքականության հստակ ծրագիր մշակվի, որ կարողանանք գոնե կանգնեցնել անկումն ու որոշակի ավելացնել ծնունդների քանակը: Ծնունդների քանակն ավելացնելը ներգաղթից կարևոր է: Մենք այսօր արդեն ծերացող հասարակության սահմանագծին ենք մոտենում: Սահմանագիծն անցնելու դեպքում մենք կունենանք կենսաթոշակային համակարգի խնդիր. այդ դեպքում թոշակառուների թիվն ավելանում է, աշխատողներինը` պակասում: Սա տնտեսության վրա անմիջական ազդեցություն ունեցող գործիքակազմ է: Եթե չես կարող կառավարել ժողովրդագրական, միգրացիոն գործընթացները, ապա դրանք, ի վերջո, ազդելու են տնտեսական ցուցանիշների վրա: Այսօր մենք խոսում ենք տնտեսական ցուցանիշների մասին, բայց չգիտենք, թե ինչ աշխատանքային ռեսուրսներ ունենք: Այո՛, 2011թ. մարդահամարը կա, բայց վերջին տասը տարում ունեցել ենք բավականին մեծ արտագաղթ: Նոր մարդահամար  է պետք, որ հասկանանք, թե ինչ է մնացել այս երկրում ու դրա հիման վրա կառուցենք տնտեսական ծրագրերն ու ուղենիշները»,– եզրափակեց Արտակ Մարկոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию