Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Պետք չէ մեկի հետ «ընկերություն» անել մյուսին հակադրվելու համար». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի՝ տարածաշրջանային այցը քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կարծիքով խոսում է այն մասին, որ այս տարածաշրջանը Մերկելի կառավարության հետաքրքրություններից է: Բացի այդ, տարածաշրջանային այս այցը և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումներով թե՛ Եվրամիության և թե՛ մասնավորապես ԳԴՀ–ի համար Հայաստանի և Վրաստանի հետ փոխհարաբերությունների զարգացման միտումի արտահայտություն է, իսկ Ադրբեջանի հանդեպ հետաքրքրություններն այնքանով են, որքանով այն էներգակիրներ արտահանող երկիր է:

«Պարզ է, որ նման այցելությունների նպատակը երկրների միջև փոխհարաբերությունների խորացումն է: Գաղտնիք չէ նաև, որ տարածաշրջանի երկրներին հետաքրքրում է նաև Գերմանիայի օժանդակությունը: Բացի այդ, Վրաստանի եվրոպական ձգտումների, ինչպես նաև Հայաստանի պարագայում եվրոպալիզացման նպատակներից բացի, պարզ է, որ տարածաշրջանային երկրները նաև ցանկություն կունենան խորացնել տնտեսական հարաբերությունները և ունենալ ավելի խորքային հարաբերություններ եվրոպական տարածաշրջանում տնտեսական լոկոմոտիվ հանդիսացող երկրներից մեկի հետ»,– ասաց Ա. Մարկարովը:

Խոսելով այցի շրջանակներում տեղի ունեցած Ադրբեջան–Գերմանիա փոխհրաձգության մասին, որի ընթացքում, հիշեցնենք, որ Ադրբեջանը հրաժարվել էր մուտքի արտոնագիր տրամադրել Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիա–Հարավային Կովկաս բարեկամության խմբի փոխնախագահ, ՔԴՄ կուսակցության անդամ Ալբերտ Վայլերին, ով Արցախ այցելելու համար Ադրբեջանի կողմից «պերսոնա նոն գրատա» էր հայտարարվել և նրա անունը ներառվել էր ադրբեջանական երկարաշունչ և տխրահռչակ «սև ցուցակում», քաղաքագետը տեսակետ հայտնեց, որ ադրբեջանական «սև ցուցակներն» այլևս որևէ մեկի մոտ հետաքրքրություն չեն առաջացնում: 

«Այդ ցուցակն ընդամենը ցույց է տալիս, թե Ադրբեջանի համար որքանով է Արցախը որպես իրենց տարածք դիտարկում՝ առանց հաշվի առնելու, որ այդ երկրի հետ իրենք դե ֆակտո կապ չունեն վերջին առնվազն երկու տասնյակից ավելի տարիների ընթացքում: Եվ այն, ինչ իրենք իրականացրեցին հետաքրքիր մեսիջ է, ինչը ցույց է տալիս, թե Ադրբեջանն ինչպիսի քայլեր կարող է իրականացնել նման իրավիճակներում: Այս ամենը հետագայում հաշվի կառնվի Ադրբեջանի հետ բանակցությունների ժամանակ: Եվ այստեղ ամենահետաքրքիրն այն ժամանակաշրջանն է, որն Ադրբեջանն ընտրեց նման գործողություններ իրականացնելու համար, ինչը խոսում է այն մասին, թե էլ ինչեր կարող է Ադրբեջանն իրեն թույլ տալ»,– ասաց Ա. Մարկարովը:

Նա նաև նշեց, որ չնայած այս ամենին, Հայաստանին պետք չէ այս կոնֆլիկտը խորացնել, քանի որ ըստ էության «Արևել յան գործընկերություն» ծրագրի շրջանակներում Գերմանիան ամենամեծ ներգրավվածությունն ունեցող երկրներից մեկն է: Եվ այս համատեքստում հարկավոր է ավելի շատ ուշադրություն դարձնել հենց Մերկելի՝ տարածաշրջանային այցի ընթացքում Երևանում և այլ երկրներում կատարվելիք արտահայտություններին, ինչն ավելի խոսուն կարող է լինել: 

«Պարզ է, որ Գերմանիայի համար այսօր կան նաև մի շարք այլ կարևոր ուղղություններով խնդիրներ, սկսած ԵՄ–ում իր դերակատարությանից մինչև Brexit–ի նկատմամբ դիրքորոշում, Ուկրաինայի խնդրին առնչվող փոխհարաբերություններ Ռուսաստանի հետ, իսկ տարածաշրջանային այցը խոսում է նաև նրանց այլ հետաքրքրությունների մասին: Այս համատեքստում Հայաստանը պետք է փորձի է՛լ ավելի խորացնել մինչ այս եղած քաղաքական, նաև տնտեսական հարաբերությունները Գերմանիայի հետ, քանի որ այդ տեսանկյունից, ինչպես հայտնի է, այն համարվում է Եվրոպական մայրցամաքային հիմնական երկրներից մեկը»,– ասաց Ա. Մարկարովը:

Խոսելով այցից առաջ տեղի ունեցած Պուտին–Մերկել հանդիպման մասին՝ քաղաքագետը նշեց, որ դա հիմնականում վերաբերել է էներգակիրների և Ուկրաինայի խնդիրներին: Ինչ վերաբերում է տարածաշրջան կատարվող տարաբևեռ այցելություններին և դրանցից բխող հակասություններին ու դրանց հետևանքներին, քաղաքագետի կարծիքով, պետք չէ այցելություններն ու արտաքին հարաբերությունները հակադրել մեկը մյուսի հետ:

«Պետք չէ մեկի հետ «ընկերություն» անել մյուսին հակադրվելու համար: Նման ձևաչափ չկա: Այն համագործակցային է, որն ուղղված է ՀՀ–ի հետ հարաբերությունների բարելավմանը տարբեր գործընկերների հետ: Այն, ինչ տեղի է ունենում նորմալ գործընթացներ են, որոնք ընթանում են միջազգային չափանիշներին և դիվանագիտական նորմերին համապատասխան, որոնք ուղղված են գործընկերային համագործակցության խորացմանը և զարգացմանը»,–ասաց Ա. Մարկարովը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию