Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Վահագ Ռաշ. «Սատարում եմ վարչապետին, բայց տեսնում եմ, որ ՀՀԿ–ի պես են սկսել աշխատել». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ»–ի հյուրն է երգիչ, երգահան Վահագ Ռաշը, ում հետ զրույցը սկսել ենք քաղաքական իրողություններից, անդրադարձել կառավարության պաշտոնավարման 100 օրվան ու խոսել նաև երգարվեստում առկա խնդիրների մասին:

Դատելու և հրաշքների սպասելու ժամանակը

Նոր կառավարության համար 100 օրը բավականին քիչ ժամանակ է, որ լուրջ և ակնհայտ փոփոխություններ տեսնենք: Համենայն դեպս, փոփոխություններ կարելի է արձանագրել մաքսային և հարկային ոլորտներում, ինչպես նաև` մեծ չափերի կաշառակերության «բնագավառում»: Իսկ ավելի փոքր տեղերում կաշառակերության դեպքերը դեռ չի կարելի բացառել: Փոփոխություններ կան, բայց ինչ–որ հրաշքների սպասելը դեռ վաղ է, քանի որ իշխանությունը դեռ ՀՀԿ–ին է պատկանում: Հեղափոխություն եղել է, բայց իշխանափոխություն` դեռ ոչ: ՀՀԿ–ն խորհրդարանում մեծամասնություն է կազմում, ինչը ոչ ոք չի կարող ժխտել: Մինչև արդար ընտրությունների արդյունքում կազմավորված կառավարություն և իշխանություն չունենանք, չենք կարող ինչ–որ մեկին դատել այն բանի համար, թե փոփոխություններն ակնհայտ չեն կամ քիչ են: Խանգարող հանգամանքները հաստատ շատ են: Բացի այդ` բոլոր հիմնարկներում դեռ կա վախի այն մթնոլորտը, որ ՀՀԿ–ն դեռ կարող է վերադառնալ: Այսինքն` խորհրդարանական ընտրություններից հետո միայն կարող ենք խոսել փոփոխությունների մասին ու դատել` ճի՞շտ է աշխատում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, թե՞ ոչ: 

Միանգամից շատերին նախարարի պաշտոնին նստեցնելը սխալ էր

Նախորդների սխալները չկրկնելու համար նոր կառավարության ամենամեծ քայլն առաջին հերթին խելացի կադրերով շրջապատվելն է: Չպետք է միայն իրենց շրջապատից ընտրեն կադրերին: Ամեն դեպքում` փորձը կարևոր է: Անկեղծ ասեմ, հիմա ես այդքան էլ գոհ չեմ նշանակումներից: Գործելաոճը դեռ հետագայում կերևա, բայց նոր կառավարության անդամների փորձառությունը շատ քիչ է: Գոնե պետք է փոխնախարար լինեին: Միանգամից շատերին նախարարի պաշտոնին նստեցնելը սխալ էր: Բնականաբար, կան խելացի մարդիկ, ովքեր իրենց տեղում են, բայց շատ շատերն իրենց տեղում չեն: Իհարկե, ժամանակը ցույց կտա, թե որքանով եմ սխալ: Բացի այդ` տեսնում եմ, որ ՀՀԿ–ի պես են սկսել աշխատել, ինչն ինձ չի գոհացնում: Նկատի ունեմ միայն յուրայիններով շրջապատվելը: Իսկ հույսը միայն ժողովրդի վրա դնելը սխալ է: Ինչքան էլ որ սատարում եմ վարչապետին, բայց, ամեն դեպքում, նշածս ակնհայտ է և անընդունելի: Շատ խելացի մարդիկ կան, որ կարող են իրենց օգնել, բայց իրենք այդ կողմ չեն նայում: Կան մարդիկ, ովքեր թեկուզև աշխատել են ՀՀԿ–ի ժամանակ, բայց մաքուր են եղել: Հիմա նման մարդիկ չեն աշխատում իրենց տեղերում, փոխարենն այնպիսի մարդիկ են, ովքեր չպետք է լինեին այդտեղ:

Ես կառավարությունից հաշվետվություն չէի սպասում, քանի որ, ինչպես արդեն նշեցի, 100 օրը բավականին քիչ ժամանակահատված է: Բայց հանրահավաքը կորակեմ այսպես` ժողովրդի հետ մեկ անգամ ևս կապ պահպանելու ու միմյանցից չհեռանալու հանրահավաք, ինչը բավականին մեծ էներգիա հաղորդեց ժողովրդին: Չհաշված հանրահավաքի մշակութային մասը, մնացածը դրական էր: Կոնկրետ ինձ բավարարեց Արցախի հարցի վերաբերյալ հատվածը: Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն ինձ դուր եկավ: Շատերը շահարկեցին ելույթի այդ հատվածն ու նշեցին` «Հանրապետության հրապարակո՞ւմ է լուծվելու այդ հարցը», բայց Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակ ասելով` նկատի ուներ Հայաստան` գումարած Արցախ: 

Ի՞նչ պետք է անի քաղաքապետը

Հասարակությունը պետք է օգնի թե՛ քաղաքապետին, թե՛ վարչապետին: Ամեն ինչ չի սահմանափակվում մեր բակով, կամ տան առջևի տարածքով: Եթե տեսնում ենք ինչ–որ արատավոր երևույթ, պետք է արձագանքենք, կամ գոնե դիմենք համապատասխան մարմիններին, որ զբաղվեն տվյալ խնդրով: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր քաղաքի ու երկրի հանդեպ հոգատարություն դրսևորի: Ես ապագա քաղաքապետին առաջարկելու եմ ծառատունկեր կազմակերպել: Բացի այդ` նաև աղբը հավաքելու միջոցառումներ: Եթե մարդը մասնակցի այդ գործընթացին, դրանից հետո աղբը չի թափի: Շատ կուզեմ, որ քաղաքապետը զբաղվի բակային տարածքների ազատագրմամբ: Կոնկրետ մեր շենքի երեխաները խաղալու տեղ չունեն: Ամեն մեկն իր համար տարածք է վերցրել, այգի ու զրուցարան սարքել: Սրանք հարցեր են, որ պետք է բարձրացնել:

Մնում են ստվերում

Երգարվեստի բնագավառում շատ փոփոխություններ կարելի է անել: Ռաբիսն ինչ–որ կերպ գոնե չպետք է պրոպագանդվի: Հեռուստատեսությամբ և ռադիոյով չպետք է անընդհատ ռաբիս հնչեցնեն ու հետո էլ ասեն, թե ժողովուրդը դա է ուզում: Խնդիրը պահանջարկն ու առաջարկը չէ, այլ է. այդ տեսակի երաժշտություն ներկայացնողը բավականին մեծ գումարների դիմաց երգում է ռեստորաններում: Նա այդ մեծ գումարները ծախսում է նաև իր ստեղծագործությունը մասսայականացնելու վրա: Նա կարող է նաև լավ երաժշտություն ստեղծել, բայց այլ բան է ստեղծում, քանի որ դրա տակ պարում են ու գումար աշխատում: Պայքարելը դժվար է` մարդկանց չենք ստիպի, բայց գոնե ռադիոյով ամբողջ օրը «տաշի–տուշի» մակարդակի երգեր չհնչեն: Այդ պարագայում շատ մարդկանց կարելի է շեղել անորակ երաժշտությունից: Բացի այդ` ազգայինն է պետք պրոպագանդել: Կարելի է ինչ–որ հարթակներ ստեղծել, որ նոր երաժիշտներն ու արվեստագետները կարողանան իրենց դրսևորել. հիմա եթե դու սկսնակ ես և տեսահոլովակ ես նկարահանում կամ երգ ձայնագրում, շատ դժվարությամբ ես կարողանում այդ ամենը ռադիոյով կամ հեռուստատեսությամբ տեղ հասցնել: Ես անցել եմ այդ ամենի միջով` առանց գումարի գրեթե անհնար է: Հնարավորություն պետք է տրվի սկսնակ երգիչներին, խմբերին, քանի որ շատ տաղանդավոր մարդիկ ունենք, ովքեր մնում են ստվերում ու փաբերից դուրս չեն գալիս:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию