Երկու ավտոմեքենա և մեկ հողամաս. «Փաստ»
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Սոցիալական ապահովության պետական ծառայության նորանշանակ պետ Արման Բոշյանը որպես անշարժ գույք է հայտարարագրել մեկ հողամաս, իսկ որպես շարժական երկու ավտոմեքենա՝ «HONDA FIT 1.3» և «VAZ 2121» մակնիշների: Պաշտոնը ստանձնելու օրվա՝ հունիսի 15–ի դրությամբ որևէ դրամական միջոց չի ունեցել, իսկ եկամուտներն էլ կազմել են 1 միլիոն 49 հազար դրամ և ստացվել նախկին աշխատավայրից:
Մինչ պաշտոնյա դառնալը Բոշյանը տարբեր աշխատանքներ է ունեցել: Այսպես, 2007–2008 թթ. աշխատել է «Հայփոստ» ՓԲԸ–ում՝ որպես փոստուղեկցորդ, 2008–2010 թթ. եղել է «Հայփոստ» ՓԲԸ–ի Բյուրեղավանի փոստային բաժանմունքի պետ, 2012–2016թթ. աշխատել է «Գասպրինտ» ՍՊԸ–ում՝ որպես գլխավոր հաշվապահ: Արդեն 2014– 2015թթ. աշխատել է «Քաղաքացիական պայմանագրում»՝ որպես վերադարձի հիմնադրամի հաշվապահ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում