Բեռլինում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ՌԴ քաղաքացի է ձերբակալվել
МЕЖДУНАРОДНОЕԳերմանացի ոստիկանները ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով Բեռլինում ձերբակալել են 31-ամյա ռուս քաղաքացի Մագոմեդ Ալի Ց.-ին: BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Գերմանիայի դաշնային դատախազության կայքում:
«Մեղադրյալը կասկածվում է նրանում, որ գործելով Ֆրանսիայում ձերբակալված Կլեմենտ Բ.-ի հետ միասին՝ ծանր, պետությանը սպառնացող հանցագործություն էր նախապատրաստում, ինչպես նաև պայթուցիկի կիրառմամբ ահաբեկչություն», - ասվում է դատախազության հայտարարության մեջ:
Կասկածյալի տանը խուզարկության ժամանակ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել, որոնք, ինչպես ենթադրում է հետաքննությունը, վերջինս պատրաստվում էր օգտագործել ռումբի պատրաստման համար:
Ենթադրվում է, որ ՌԴ քաղաքացին պատրաստվում էր պայթյուն իրականացնել Գերմանիայի տարածքում «հնարավորինս շատ մարդկանց սպանելու կամ վիրավորելու» նպատակով:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как вы думаете, где будет Армения?



