Դոլարի «փայլը» եւ ռուբլու «աղքատությունը» ՌԴ-ում. դոլարը թարմացրել է տարվա սկզբի առավելագույն ցուցանիշը
ЭКОНОМИКАԴոլարի «փայլը» եւ ռուբլու «աղքատությունը» ՌԴ-ում. դոլարը թարմացրել է տարվա սկզբի առավելագույն ցուցանիշը
Ամերիկյան դոլարի փոխարժեքը թարմացրել է իր առավելագույն արժեքը 2018 թվականի սկզբից եւ գերազանցել 68.72 ռուբլին: Այս մասին են վկայում Մոսկովյան բորսայի տվյալները, փոխանցում է «Գազետա»-ն:
Ինչպես նշվում է, դոլարի փոխարժեքը ավելացել է 69 կոպեկով եւ հասել 68,72 ռուբլու: Ընդ որում, նա նաեւ թարմացրել է այս տարվա առավելագույն ցուցանիշը, որը սահմանվել էր օգոստոսի 13-ին եւ կազմել էր 68,66 ռուբլի էր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ աճուրդների մեկնարկից ի վեր ռուբլին շարունակում է թուլանալ եվրոյի եւ դոլարի նկատմամբ:
ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք արդեն կիրառվում են կամ հայտարարվել են, ճնշում են գործադրում ռուբլու վրա: Ռուսաստանի իշխանությունները խոստովանել են, որ առաջիկա 12 ամսվա ընթացքում ռուսական արժույթը թուլանալու է, եւ խոստացել են «պատշաճ կերպով արձագանքել» ԱՄՆ նոր սահմանափակումներին: