Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Արցախի ընտրված իշխանություններին ու ժողովրդին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու քայլը շատ կարևոր է». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թավշյա հեղափոխությունից հետո ներքին և արտաքին քաղաքական ու քաղաքագտական հարթակների թիվ մեկ խնդիրն էր պարզել, թե իշխանափոխությունից հետո արտաքին ինչ քաղաքականություն է իրականացվելու և, հատկապես, արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում նոր իշխանություններն ի՞նչ ձևաչափով կշարունակեն բանակցությունները: Եվ չնայած տարբեր ձևաչափերով տեղի ունեցած հանդիպումների ժամանակ վարչապետ Փաշնյանը նշել է այն ուղենիշները, որոնցով ներկայիս կառավարությունը շարունակում է առաջ շարժվել, սակայն դրանց մասին տարբեր հարթակներից հնչեցվող տարաբնույթ մեկնաբանությունների կողքին կարևոր է տեղեկանալ, թե վարչապետի հայտարարություններն ու քաղաքական ու քաղաքագիտական շրջանակներից շրջանառության մեջ դրվող թեզերն իրականում որքանով են շահեկան դարձնում թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի դիրքերը: Այս և այլ հարցերի մասին մեկնաբանություն ստանալու համար «Փաստ» օրաթերթը դիմեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանին:

–Պարոն Մելիքյան, տեսակետ կա, որ Հայաստանի ներկա իշխանությունները չնայած հայտարարում են, որ նախորդ իշխանությունների որդեգրած արտաքին քաղաքականության վեկտորն են շարունակելու, սակայն իրականացվող քայլերը որևէ կապ չունեն դրա հետ: Դուք ի՞նչ կարծիքի եք: 

–Առայժմ իրապես ծանրակշիռ փոփոխություն չեմ տեսնում՝ վարչապետ Փաշինյանը ձգտում է պահպանել և խորացնել ՀՀ գործընկերային հարաբերություններն ինչպես Արևմուտքի՝ ԱՄՆ–ի ու ԵՄ հետ, այնպես էլ Ռուսաստանի ու ԵԱՏՄ–ԱՊՀ անդամ պետությունների հետ: Հատկապես Ռուսաստանի մասով ընդգծված կերպով շեշտադրվում է պաշտպանական ոլորտում համագործակցելու ցանկությունը: Այնպես որ, նախկինների կողմից հռչակված և՛–և՛–ի քաղաքականությունը գործնականում շարունակվում է նոր կառավարության կողմից: Այլ հարց է, որ կարծես թե այժմ ջանքեր են գործադրվում երկրի իրական ինքնիշխանության մակարդակն էապես ավելացնելու ուղղությամբ և հենց սրան է, որ մեր գործընկերները պետք է ըմբռնումով վերաբերվեն և դրանք որպես հատուկ իրենց դեմ ուղղված «նենգ խարդավանք» չդիտարկեն:

–Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը չի կարող բանակցել Արցախի անունից, քանի որ ինքը ղարաբաղցի չէ, իսկ Քոչարյանը և Սարգսյանը բանակցել են, քանի որ, լինելով ղարաբաղցի, դրա իրավունքն ունեին: Կա՞ այստեղ տրամաբանություն, թե՞ այն այլ տողատակեր է պարունակում:

 

–Միանգամայն ուղիղ և առանց մութ տողատակերի հայտարարություն է՝ հստակ ձևակերպված: Այո, իսկապես, պարոն Փաշինյանը լիազորված չէ արցախցիների կողմից՝ բանակցային սեղանի շուրջ իրենց շահերը ներկայացնելու համար: Այս առումով նա կարևոր քայլ է արել՝ Արցախի ընտրված իշխանություններին ու ժողովրդին է վերադարձրել բանակցային սեղանի շուրջ սեփական ճակատագրի քննարկումներին լիիրավ մասնակցություն ունենալու իրավունքը: Բայց սա դեռ ընդամենն առաջին քայլն է, որպեսզի այդ պոտենցիալ իրավունքը գործնականում իրագործվի, լրացուցիչ այլ քայլեր են անհրաժեշտ լինելու:

–Տարածաշրջանային աճող լարվածությունը, Ձեր կարծիքով, ի՞նչ մարտահրավերներ կարող է առաջացնել արցախյան հիմնահարցի կարգավորման հարցում և, ըստ Ձեզ, ինչի՞ց է պետք զգուշանալ կամ հաշվի առնել:

–Աշխարհաքաղաքական զարգացումների ներկա միտումներն, իրոք, մտահոգիչ են ու կոնֆլիկտածին: Հատկապես, եթե ամերիկյան լրացուցիչ պատժամիջոցների կիրառման պատճառով սրվի ներքին իրավիճակն Իրանում, ապա դա կարող է խթան դառնալ նաև արցախա–ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման համար: Առհասարակ, մինչև Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն ու դրանց արդյունքում նոր կառավարության ձևավորումը, մենք պետք է շատ աչալուրջ լինենք առաջնագծում՝ ավելի լավ է կանխարգելիչ առաջին հարվածը հասցնելով կասեցնենք հակառակորդի կողմից նախապատրաստվող գրոհը, քան թույլ տանք, որ գրոհի և, արդյունքում, ներքաշվենք լայնածավալ պատերազմի մեջ:

–Ինչո՞ւ ակտիվ քաղաքականությամբ չեք զբաղվում:

–Չգիտեմ, թե ինչպես եք որոշում քաղաքականությամբ զբաղվելու ակտիվ կամ պասիվ ձևերը: Իմ քաղաքական հետաքրքրությունների շրջանակը ներառում է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք խնդիրներ և հենց դրանց լուծումն ապահովող բանաձևերի գործարկումն եմ համարում առաջնային:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию