27 միլիոն դրամի վարկ է վերցրել. «Փաստ»
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը մի քանի անշարժ գույք ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում:
Նրան են պատկանում երկու բնակարան և մեկ ավտոտնակ: Որպես շարժական գույք է հայ տ ա ր ա րագ ր ե լ «MITSUBISHI AIRTREK 2.0T» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 5 միլիոն դրամ և 2 հազար ԱՄՆ դոլար, իսկ եկամուտները՝ 29 միլիոն 214 հազար դրամ, որից 1 միլիոն 824 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 27 միլիոն 390 հազարը՝ ստացված փոխառություններ՝ վարկեր:
2018 թ. մինչ առողջապահության նախարարի տեղակալ նշանակվելը Դավթյանը զբաղեցնում էր առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի տեղակալի պաշտոնը:
Հայտարարագրից նաև տեղեկանում ենք, որ Դավթյանի կինը՝ Հայկուհի Մակարյանը, նույնպես պաշտոն ունի: Նա զբաղեցնում է առողջապահական և ֆինանսական ցուցանիշների ծրագրավորման, հոսքերի կառավարման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում