Տավուշի Դիտավան համայնքում բացվեց արգենտինահայ բարերար Արմեն Էքզերճիէանի անվան մարզահամալիրը
ОБЩЕСТВОՏավուշի Դիտավան համայնքում բացվեց արգենտինահայ բարերար ԱրմենԷքզերճիէանի անվան մարզահամալիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, դիտավանցի փոքրիկները հնարավորություն կունենան ֆիզկուլտուրայի դասերին մինի ֆուտբոլ կամ բասկետբոլ խաղալ, մարզադահլիճը հարմար է տարբեր սպորտաձևերի պարապմունքների համար:
Նույն շենքում գործելու է նաև նախակրթարան: Էքզերճյանները Համահայկական հիմնադրամի պատվավոր անդամ են, նրանց ֆինասավորմամբ է Դիտավանում վերակառուցվել դպրոցը, լուծվել ջրի ու գազի խնդիրը: Արգենտինահայ բարերարները նաև դրամական ու սոցիալական աջակցություն են տրամադրում դիտավանցիներին. այսօր դրամականաջակցություն ստացան 35 նորաստեղծ ընտանիք:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



