Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Նախ՝ հանրաքվե, հետո՝ ընտրություններ, ապա և՝ Սահմանադրության փոփոխություն. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր միկրոբլոգում, անդրադառնալով ՀՀ խորհրդարանը լուծարելու մասին վարչապետ Ն. Փաշինյանի հայտարարությանը, կատարել էր հետևյալ գրառումը. «Կարծում եմ այլ ելք չկա, քան ս./թ. հոկտեմբերի 20–ին ՀՀ Սահմանադրության 2–րդ հոդվածի հիման վրա հանրաքվեի հրավիրում՝ արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացնելու և դրանից հետո գործող ԱԺ լուծարելու հարցով: Դա մեզ զերծ կպահի հակահեղափոխական ուժերի կողմից նոր պատերազմի հրահրումից, ինչպես նաև մի շարք տնտեսական խնդիրներից: Պետք է պահպանել ոչ թե Սահմանադրության տառը, այլ ոգին»: 

«Փաստ» օրաթերթը փորձեց պարզել, թե դիվանագետն ինչ նկատի ունի՝ «պետք է ոչ թե Սահմանադրության տառը պահպանել, այլ՝ ոգին» ասելով, եթե գործ ունենք հստակ ձևակերպումների հետ: Եվ այդ պարագայում ոգու մասին խոսելը մի տեսակ տարակուսանք է առաջացնում: Արա Պապյանի դիտարկմամբ, հարցը ճիշտ կլիներ, եթե Սահմանադրությունը կարված չլիներ կոնկրետ անձի համար և որևէ կասկած չլիներ դրա ընդունման համար: 

«Բայց, Սահմանադրությունը հստակ սարդոստայնի նման է գրված, որպեսզի դրա միջոցով բոլոր խնդիրները հօգուտ այդ մեկ անձի լուծվեն: Եվ հիմա մենք հանգել ենք այն իրողությանը, որ այս Սահմանադրությամբ որևէ խնդիր լուծել հնարավոր չէ: Եվ եթե Սահմանադրության 2–րդ հոդվածն ասում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդը իրականացնում է իր իշխանությունը ընտրությունների և հանրաքվեի միջոցով, ապա 202 հոդվածում ամրագրված է, որ Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող երկու հարյուր հազար քաղաքացի: 

Այդուհանդերձ, հանրաքվեն կարող է իրականացվել, եթե հանրաքվեի վերաբերյալ որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր ձայների առնվազն երկու երրորդով: Պարզ է, որ Սահմանադրության մեջ այստեղ արդեն իսկ ներդրված հակասություն կա»,– ասաց Ա. Պապյանը:

Ըստ նրա, այս հակասությունը պետք է լուծվի հօգուտ ինքնիշխանության, քանի որ մեր պետության գերագույն արժեքն, ըստ Սահմանադրության, այն է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այդ է պատճառը, որ սահմանադրական փոփոխություններ անելու փոխարեն հարցը պետք է հանրաքվեի միջոցով լուծել, և բոլոր հարցերը ինքնաբերաբար կլուծվեն: 

Եվ քանի որ ներկայում ժողովուրդն ու ԱԺ–ն միմյանց հանդեպ դիմակայության մեջ են, ապա այս պարագայում հարցը պետք է լուծվի հօգուտ ժողովրդի, ոչ թե ԱԺ–ի:

«Աշխարհի ամենազարգացած երկրներում հանրաքվե անցկացնելն ընդունված երևույթ է, որը դեմոկրատիայի բարձրագույն ձևն է: Այն արդյունքների առումով որևէ կասկած չի հարուցում, և նաև այդ ձևով միջնորդավորված որոշում չի կայացվում: Փաշինյանն առաջարկում է փոփոխություն մտցնել Սահմանադրության մեջ և ինքնալուծարման դրույթ մտցնել, բայց հարց է ծագում, թե ով է Սահմանադրության մեջ փոփոխությունը մտցնելու: Կրկին պատգամավորնե՞րը, որը ոչ թե ուղիղ դեմոկրատական քայլ է, այլ՝ միջնորդավորված: Բացի այդ, հարց է ծագում, օրինակ, թե ինչո՞ւ պետք է պատգամավորը քվեարկի ինքնալուծարման դրույթի օգտին, քանի որ, պարզ ասած, նույն այդ պատգամավորը աշխատավարձ է ստանում, աշխատում է: Եվ ի՞նչ երաշխիք, որ իրենք, այնուամենայնիվ, կքվեարկեն իրենց գործազուրկ դառնալու օգտին: Եվ եթե ցանկալի արդյունքի հասնելու համար պետք է ինչ–որ ձևով նրանց վրա ճնշում գործադրել, ուստի դա նվազեցնում է որոշման լեգիտիմության աստիճանը: Այստեղ, պարզ է, որ առանց ճնշում գործադրելու արդյունք չի լինելու: Եվ որպեսզի որևէ նման կասկած չլինի, հարկավոր է գնալ պարզ ժողովրդավարական ճանապարհով և խնդիրը լուծել հանրաքվեի միջոցով»,– համոզված է դիվանագետը:

Ի դեպ, Պապյանի կարծիքով, ոչ թե հարկավոր է Սահմանադրության մեջ որևէ կետ մտցնելու հարցը հանրաքվեի դնել, այլ խորհրդարանը լուծարելու հարցը: Նա իրատեսական չի համարում նաև ներկա իրողությունները հաշվի առնելով՝ նոր բովանդակություն ունեցող Սահմանադրության ընդունման տարբերակի առաջարկը, քանի որ եթե մնա գործող խորհրդարանը, ապա դրան հասնելը կրկին բազմաթիվ հարցադրումներով կընթանա:

«Իսկ ո՞վ պետք է ընդունի նոր Սահմանադրությունը և ինչպե՞ս: Այսինքն, կրկին հանգում ենք այն կետին, որը դարձյալ կոչվում է միջնորդավորված ժողովրդավարություն և կարող է բազում կասկածների տեղիք տալ: Եվ եթե մենք չենք վստահում ներկա խորհրդարանին, որտեղ անգամ Սահմանադրության մեջ մեկ կետ ավելացնելը կարող է վտանգել ուղիղ ժողովրդավարությանը, ապա ինչպե՞ս կարող է այդ խորհրդարանը մի ամբողջ նոր Սահմանադրության կողմ քվեարկել: Ի դեպ, ներկա Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ այն օրենքները, որոնք ընդունվում են հանրաքվեով, հետագայում պետք է կրկին հանրաքվեով փոփոխվեն: Սահմանադրությունը, որը երկրի բարձրագույն օրենքն է, ընդունվել է հանրաքվեով և անպայման պետք է փոխվի հանրաքվեով: Այսինքն, բոլոր ուղղություններով վերլուծությունները հանգեցնում են այն եզրակացությանը, որ ԱԺ նոր արտահերթ ընտրությունների անցկացման հանրաքվե պետք է անցկացվի, նոր իրողությունների պայմաններում նոր խորհրդարան ձևավորվի, ապա նոր բարձրացվի նոր Սահմանադրություն ընդունելու հարցը»,– ասաց Ա. Պապյանը: 

Բացի այդ, ըստ կազմակերպության ղեկավարի, պետք է հաշվի առնել, որ Սահմանադրության մեջ կան նաև գերակա հոդվածներ, որոնցից մեկն էլ հենց 2–րդ հոդվածն է, որտեղ հստակ նշված է, թե իշխանությունն ում է պատկանում և կան ընթացակարգային հոդվածներ, որոնց թվում է նաև պատգամավորների ձայների երկու երրորդով ընդունման մասին հոդվածը: 

«Այս պայմաններում միանշանակ է, որ գերակայությունը պետք է տրվի 2–րդ հոդվածին, քանի որ ներկա և նախորդ բոլոր Սահմանադրություններում նշված է եղել, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Դա նշված է նաև անկախության հռչակագրում, իսկ միջազգային փաստաթղթերում Հայաստանը ամրագրված է որպես ժողովրդավարական երկիր: Ի դեպ, այս տարբերակն ընդունելի կլինի նաև միջազգային հանրության կողմից, իսկ եթե գնանք Սահմանադրության մեջ որևէ կետ մտցնելու ճանապարհով, դրա համար հարկավոր կլինի 2 քվեարկություն կազմակերպել ԱԺ–ում՝ կետը մտցնելու և ինքնալուծարելու համար: Դա ավելի դժվար ու խրթին ճանապարհ է, քանի որ չի բացառվում նաև, որ այդ ճանապարհով գնալու դեպքում շատ պատգամավորներ կհայտարարեն, որ իրենց վրա ճնշում է բանեցվել: Այդ դեպքում նույնպես որոշման լեգիտիմության աստիճանը կնվազի: Այսինքն, ավելի լավ է ասեն, որ ոչ թե հանրաքվեի որոշումն ընդունելու՝ երկու երրորդով հաստատելու ճանապարհով են գնացել, այլ ուղիղ ժողովրդավարության ճանապարհն են ընտրել, քան հայտարարվի, որ ԱԺ–ի երկու երրորդի վրա ճնշում է բանեցվել, քանի որ, նորից եմ կրկնում, տրամաբանորեն, որևէ պատգամավոր չի քվեարկի սեփական գործազրկությունը հաստատելու և իրեն անձեռնմխելիությունից զրկելու օգտին, ինչը նրանց համար պակաս կարևոր չէ»,– ասաց Ա. Պապյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию