Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Բախվում են նախորդների լուրջ դիմադրությանը». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան քաղաքական դաշտում տեսնում ենք ուժերի վերադասավորություն, նոր ուժերի և կուսակցությունների ստեղծում, նախորդների «վերակենդանացման» փորձեր: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը «Փաստ» օրաթերթի հետ զրույցում իրավիճակն այսպես է նկարագրում.

«Հայաստանի քաղաքական դաշտում տեղի են ունենում դինամիկ փոփոխություններ, որի ընթացքում մենք կտեսնենք որոշ քաղաքական ուժերի մայրամուտը: Բացի այդ` որոշ քաղաքական ուժեր կստեղծվեն, իսկ թե ինչ կհաջողի նրանց, ժամանակը ցույց կտա: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալու հայտարարությանը, ապա կասեմ հետևյալը. Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում թիվ մեկ «սփոյլեր»–ն է: Նա այլ դեր ստանձնելու հնարավորություն չունի: Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ապագա չունի և չի կարող ունենալ: Նա ժամանակավրեպ է: Նա խնդիրներ ունի Քրեական օրենսգրքի ամենալուրջ և ծանր հոդվածների հետ և Ռ. Քոչարյանն այդ խնդիրները քաղաքականացնելու անհաջող փորձ է անում»:

Ինչ վերաբերում է կառավարության գործունեությանը, քաղաքագետն ընդգծեց, որ թեև հիմնավոր եզրակացություններ անելու համար պաշտոնավարման 100 օրն այդքան էլ մեծ ժամանակահատված չէ, բայց որոշակի հարցեր կարելի է առանձնացնել:

«100 օրվա ընթացքում հաջողվեց խուսափել հեղափոխությունից հետո հնարավոր այն բացասական երևույթներից, ինչպիսին, օրինակ, պետական համակարգի ենթահամակարգերի փլուզումն է: Սա շատ կարևոր է: Ավելին` մենք տեսանք, որ բանկային համակարգը և, մասնավորապես, հայկական դրամը կայուն մնաց, ինչպես նաև թոշակների և նպաստների հետ կապված խնդիրներ չեղան: Մենք տեսանք, որ բանակը շարունակեց կատարել իր գործառույթները: Տեսանք, որ երկրում հանցավորության էական աճ տեղի չունեցավ, որովհետև սովորաբար հեղափոխությունը միշտ ուղեկցվում է անարխիայով: Իսկ 100 օրվա պաշտոնավարման արարողությունը ոչ այնքան հաշվետվություն էր, որքան ուղղակի քաղաքական ակցիա, որը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն ունեն աննախադեպ լեգիտիմություն: Մյուս կողմից, սակայն, պետք է նկատենք, որ, այնուամենայնիվ, բոլոր հիմնական ուղղություններում, որոնցով կառավարությունը քայլեր է անում, բախվում են նախորդների լուրջ դիմադրությանը: Համենայն դեպս` այդ մասին է վկայում այն կոշտ հռետորաբանությունը, որով հանդես եկավ Ն. Փաշինյանը: Այդ մասին են վկայում նաև հանրահավաքից հետո նախորդների կողմից ոչ պակաս կոշտ հռետորաբանությամբ կատարված անդրադարձերը: Արգելակման որոշակի փորձեր կան, բայց չեմ կարծում, որ այդ փորձերը հաջողության որևէ շանս կունենան»,–ասաց քաղաքագետը:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով` նախորդները համաձայն չեն հեշտ հանձնվել:

«Համաձայն չեն, ինչ է թե նրանց համոզիչ փաստարկներ չեն բերվել, որ պարզապես այլ տարբերակ չունեն: Բայց, կարծում եմ, շուտով այդ փաստարկները նրանց տեղ կհասցվի, որովհետև մենք նաև ականատեսն ենք այն բանի, որ ներկայիս ստատուս քվոյի պայմաններում որոշակի փակուղային վիճակ կա. դրա համար էլ առաջարկվում են որոշակի ոչ ստանդարտ մոտեցումներ, ինչպիսին է անցումային արդարադատությունը, Սահմանադրությունը փոփոխելու առաջարկը, որովհետև պարզ է` ինտրիգային այս մթնոլորտում չի կարելի ՀՀԿ–ի հետ որոշակի պայմանավորվածությունների գնալ` չունենալով երաշխիքներ: Եվ այդ երաշխիքը կարող է միայն փոփոխված Սահմանադրությունը լինել` այն մասով, որը կնախատեսի Ազգային ժողովի ինքնալուծարումը»,–նշեց նա: 

Քաղաքագետը որոշ չափով կիսում է այն կարծիքները, որ հակադիր կողմերի` ներկայիս իշխանության և ընդդիմության «փոխհրաձգությունը» կարող է երկրորդական պլան մղել այն կարևոր ուղղությունները, որոնց հիմքում երկրի զարգացումն է:

«Եթե գործընթացներն ինքնահոսի թողնվեն, այդպես էլ կլինի: Բայց վստահ եմ, որ կառավարությունը չի թողնի և չի կարող թողնել ինքնահոսի: Հետևապես` առջևում բավականին կարևոր զարգացումներ են սպասվում, որոնք որոշակիություն կմտցնեն ընդհանուր իրավիճակի մեջ: Մասնավորապես` կնախապատրաստվեն քայլեր, որոնք կարագացնեն արտահերթ խորհրդարանական ըտրությունները, որովհետև ներկայիս կառավարության համար պառլամենտական մեծամասնություն չունենալը նույնպես խնդիր է»,–եզրափակեց քաղաքագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию