Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հեղափոխության հրաշքային մասի հեղինակը Փաշինյանին ասելու բան ունի. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մասնագիտությամբ ինժեներ Լևոն Բաբայանը, ով արդեն 30 տարի է՝ զբաղվում է էզոթերիզմով, էզոթերիկ գիտնական է, իր խոսքով, վաղուց հաղթահարել է Արագածի հարավային լանջի հետ «լեզու» գտնելու բարդ գործը, որը համարվում է աշխարհի ամենակարկտահար տարածքներից մեկը: Եվ այդ «համագործակցության» արդյունքում 2011 թվականից Բյուրական գյուղն ազատվել է կարկտահարվելու վտանգից: Նա ասում է, որ Հայաստանում արդեն մի քանի անգամ կրկնվող տաք ձմեռների հարցում նույնպես ինքը բավականին ներդրում ունի, չնայած, որ հանգել է այն եզրակացության, որ բնության հետ «աշխատելը» բազում այլ հարցականներ է առաջացնում, և որոշել է այլևս չմիջամտել բնության տարերքներին: 

Այս ամենին նա կարողացել է հասնել պատահականության տեսության և մաթեմատիկական հաշվարկների վրա հիմնված այս գիտության շնորհիվ: Իր այդ գիտելիքը տարբեր առիթների դեպքում նույնպես օգտագործում է և կարծում է, որ ինքը դեռ շատ անելիք ունի մեր երկիրը տարբեր մարտահրավերներից ու վտանգներից զերծ պահելու և շենացնելու հարցում:

«Էզոթերիկայի ճանապարհով ընթանալը բավականին դժվար է, բայց իմ խաչն էլ սա է: Սովորաբար ես աշխատում եմ, ստանում եմ արդյունք և հետո եմ այդ մասին բարձրաձայնում: Օրինակ, 2013 թվականին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրությունների ժամանակ հավաքեց 37 %, այդ արդյունքից նույնիսկ ինքն էր զարմացել, բայց քանի որ այդ ժամանակ հաշվարկները որոշ շտկումների կարիք ունեին, այդ պատճառով էլ այն ժամանակ իշխանափոխություն տեղի չունեցավ: Հակառակ դեպքում մենք 5 տարի առաջ կարող էինք հեղափոխություն իրականացնել մեր երկրում, բայց, ցավոք, այդ ժամանակ չստացվեց: Սովորաբար իմ աշխատանքի պրոցեսը շատ լուռ է ընթանում, դա է այս գործի բնույթը: Եվ չգիտեմ, թե ով կհավատա իմ խոսքերին, ով՝ոչ, բայց ես դեռ շատ մեծ գործեր եմ ցանկանում մեր երկրի համար անել: Քանի որ Հայաստանը պատերազմող երկիր է համարվում, իսկ մենք մեծ խնդիրների առջև ենք կանգնած: Ու որպեսզի շատ հարցերում հաջողենք, ես, անկախ ամեն ինչից, պարտավոր եմ իմ լուման ներդնել մեր երկիրը հնարավոր բոլոր ցնցումներից զերծ պահելու համար: Դա նաև Նիկոլ Փաշինյանն է ցանկանում: Ու թեև ամեն ինչ շատ նուրբ հարցերից է կախված, բայց տեսնենք, թե այդ ամենն ինչ ընթացք կստանա և ինչպես ես կկարողանամ դրանց միջամտել»,– ասաց Լ. Բաբայանը:

Նա ցանկանում է անձամբ հանդիպել Նիկոլ Փաշինյանին, քանի որ ասելու բան ունի, ինչը շատ կարևոր է: Օրինակ, թե ինչպես պատահեց, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Ավելին, իր մեջ ուժ գտավ ասելու՝ Նիկոլը ճիշտ էր, իսկ ինքը՝ սխալ: Ինչ վերաբերում է ներկա իրավիճակին, նրա խոսքով, հիմա շատերը դեռևս սպասողական վիճակում են գտնվում, բայց այն երկար շարունակվել չի կարող: Ու եթե իրոք ներգաղթ իրականացնելու ցանկություն կա, ապա որոշ քայլեր են հարկավոր, առանց որոնց ոչինչ էլ չի ստացվի: 

Լ. Բաբայանը «Փաստ» օրաթերթի հետ զրույցում նշեց նաև, որ իր կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն այն էր, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Ինքը երեք տարի է աշխատել այդ օրն իրականություն դարձնելու համար: Եվ երբ բոլորը ժպտում, ցնծում և ուրախանում էին, ինքը տանը նստած հոնգուր–հոնգուր լաց էր լինում, քանի որ կարողացել էր հասնել իր նպատակին: Այդ ժամանակ միայն ինքը գիտեր, թե ինչքան ջանք է ներդրել երկիրը այդ հանգրվանին հասցնելու համար:

«Ես իմ առջև խնդիր էի դրել, որ ողջ ազգս ցնծա: Եվ դա տեղի ունեցավ երկու անգամ: Ես հպարտ էի, որ ինչ–որ չափով կարողացա օգնել, որ ազգս երկու նման հնարավորություն ունենա: Այդ երկու օրերն իմ կյանքի ամենաերջանիկ օրերն էին, և ես փառք եմ տալիս Աստծուն, որ այդ օրերի ականատեսը եղա ու ազգիս ցնծությունը տեսնելու ապրումները վայելեցի: Դա շատ մեծ հաջողություն էր ինձ համար»,– ասաց Լ. Բաբայանը: Ինչ վերաբերում է իր խոսքերին հավատալ– չհավատալուն, նա նշեց, որ իր խոսքերը հաստատելու համար այնքան բացառիկ օրինակներ ունի, որոնք շատ բացահայտ են և այն ապացուցելու առանձնապես կարիք էլ չկա: 

«Նիկոլ Փաշինյանն էլ է ընդունում, որ հեղափոխության ժամանակ հրաշքային իրադարձություն է տեղի ունեցել: Ես հենց այդ մասի հեղինակն եմ: Եվ վարչապետի այն խոսքերը, երբ ասում է, որ իրենք կախարդական «փայտիկ» ունեն, հենց այդ հրաշքային մասին է վերաբերում: Դա չնկատելը պարզապես կուրության նշան կարելի էր համարել, բայց, բարեբախտաբար, բոլորն են նկատել, որ թավշյա հեղափոխության ժամանակ ինչ– որ բացառիկ մի բան տեղի ունեցավ: Եվ դա հենց այն է, ինչի մասին ես բարձրաձայնում եմ: Ես չեմ կարող ձեռքերս ծալած նստել, և, անկախ ամեն ինչից, իմ գիտելիքը պետք է ներդնեմ երկրիս առաջընթացի և բարգավաճման ճանապարհով տանելու համար, բայց կան որոշակի «բայց»–եր, որոնց մասին պետք է անձամբ Նիկոլ Փաշինյանին տեղեկացնեմ»,– ասաց Լ. Բաբայանը: 

Ելնելով Հայաստանի առջև առկա ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերներից՝ ասելիքը թեև շատ է, բայց դրանց մասին նա չի ցանկանում հրապարակայնորեն խոսել: Դա է պատճառը, որ ընդամենը մեկ հանդիպում է ցանկանում ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ, ուստի հույս ունի, որ իր այդ ցանկությունն էլ կիրականանա: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию