Աշխատավարձը՝ բնամթերքով. «Փաստ»
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Փանաջյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագրում գրառել է 3 միլիոն 924 հազար դրամ եկամուտներ, որոնք ստացվել են աշխատավարձից: Ընդ որում, նույն տողի դիմաց նշված է, որ դրանից բացի 480 հազար դրամ գումար էլ ստացվել է բնամթերքի տեսքով: Արդյո՞ք սա նշանակում է, որ պաշտոնյայի աշխատավարձի մի մասը «վճարվել» է ապրանքի տեսքով, դժվար է հասկանալ:
Սրանից բացի, նա հայտարարագրել է նաև իր դրամական միջոցները, որոնք նախորդ տարվա սկզբին կազմել են 169 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 2 հազար դրամից մի փոքր ավելի: Փանաջյանի մեկ այլ հայտարարագրի համաձայն էլ՝ նրան է պատկանում երեք անշարժ գույք՝ մեկ բնակարան և երկու հողամաս, ինչպես նաև՝ «TOYOTA VITZ 1.5» մակնիշի ավտոմեքենա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում