Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մինչ Բաքու մեկնելը Անգելա Մերկելն այցելել է Էջմիածին

ОБЩЕСТВО

Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Նորին Սրբությունն ընդգծել է, որ Գերմանիայի կանցլերի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների գործակցային հարաբերությունների զարգացման և արդյունավորման համար:

Վեհափառ Հայրապետն անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և քաղաքական կյանքում տեղ գտած փոփոխություններին` նշելով, որ իբրև Քրիստոսին հավատացող ժողովուրդ մեր ժողովուրդն հույսով ու լավատեսությամբ ջանքեր է ներդնում կերտելու իր խաղաղ, ապահով և բարօր կյանքը, պատրաստակամ` հաղթահարելու բոլոր դժվարությունները: Հայոց Հայրապետը հաստատել է, որ Հայոց Եկեղեցին ևս, պիտի շարունակի ըստ ամենայնի ջանքեր գործադրել այս ուղղությամբ` դրանում զորակից լինելով նաև ՀՀ իշխանություններին:

Գարեգին Բ Կաթողիկոսն իր երախտագիտությունն է հայտնել Գերմանիայի ժողովրդին Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար՝ հաստատելով, որ միմիայն այդ ճանապարհով է հնարավոր բացառել աշխարհում այդօրինակ նոր ոճիրները:

Տիկին Անգելա Մերկելն իր հերթին ուրախություն է արտահայտել Մայր Աթոռ` հայ ժողովրդի հոգևոր կենտրոն այցի հնարավորության համար` լինելով Սուրբ Էջմիածին և Հայաստան այցելող Գերմանիայի առաջին կանցլերը։

Կանցլեր Անգելա Մերկելը Նորին Սրբությանը ներկայացրել է այցից և հանդիպումներից ստացած իր տպավորությունները: Նա գոհունակությամբ փաստել է, որ իր այցը համընկավ Հայաստանում տեղ գտած փոփոխություններին` հաստատելով, որ Գերմանիան ցանկանում է այդ ճանապարհին բարեկամ ու գործընկեր լինել և վերահաստատում է պատրաստակամությունը ընդլայնելու գործակցությունը տարբեր ոլորտներում:

Զրույցի ընթացքում քննարկված մի շարք թեմաների մեջ առանձնացվել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Գերմանիայի Կաթոլիկ և Ավետարանական Եկեղեցիների հետ գործակցությունը: Վեհափառ Հայրապետն ի դեմս կանցլեր Անգելա Մերկելի նաև իր շնորհակալությունն է հայտնել Գերմանիայի իշխանություններին հայկական համայնքի հանդեպ դրսևորվող հոգատար վերաբերմունքի համար:

Հանդիպմանը մտքեր  են փոխանակվել նաև ղարաբաղյան հակամարտության ներկա վիճակի առնչությամբ: Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունն է արտահայտել Ադրբեջանի ղեկավարության կողմից չդադարող ռազմատենչ հայտարարությունների կապակցությամբ, ինչը մեծապես վտանգում է հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները: Ամենայն Հայոց Կաթողիկոսն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից հայության հանդեպ ատելության և թշնամանքի հրահրումը։ Վեհափառ Հայրապետը Գերմանիայի կանցլերին նվիրել է ներկայիս Ադրբեջանի տարածքում հայկական պատմամշակութային և հոգևոր արժեքների հետևողական ոչնչացման մասին պատմող մի գիրք։

 

 

Տեղեկացնելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ կազմակերպվող երկու երկրների հոգևոր առաջնորդների հանդիպումների արդյունքների մասին` Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային հանրության ջանքերով ղարաբաղյան հիմնախնդիրը կգտնի իր խաղաղ կարգավորումը:

Հանդիպմանը նաև մտահոգություն է արտահայտվել Թուրքիայում քրիստոնեական փոքրամասնությունների իրավունքների սահմանափակման վերաբերյալ:

Գերմանիայի կանցլերը, կիսելով ներկայացված մտահոգությունները, հաստատել է, որ Գերմանիայի կողմից ևս ջանքեր կգործադրվեն նպաստելու համար արծարծված խնդիրների հանգուցալուծմանը: Տիկին Անգելա Մերկելը հանդիպման ընթացքում նաև իր շնորհակալությունն է հայտնել Սիրիայից փախստականներ ընդունելու և նրանց աջակցելու համար:

Զրույցին ներկա են եղել ՀՀ Արտաքին գործերի նախախար Զոհրաբ Մնացականյանը, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը և երկու երկրների դեսպանները:

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами