Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Չէի ասի, որ մարդկանց ուզածն առանցքային փոփոխություններն են, կամ էլ մեր բնակիչները հուսահատվել են իրենց սպասելիքների մեջ. ԱՀ ԱԺ պատգամավորի թեկնածու

ПОЛИТИКА

 

Սեպտեմբերի 9-ին Արցախի թիվ 10 և 11 ընտրատարածքներում տեղի են ունենալու Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորների լրացուցիչ ընտրություններ: Tert.am-ը զրուցել է Արցախի ժողովրդավարական կուսակցության կենտրոնական գրասենյակի  ղեկավար, ինքնառաջադրված պատգամավորի թեկնածու Գեղամ Ստեփանյանի հետ, ով առաջադրվել է թիվ 11 ընտրատարածքում, որը ներառում է Ասկերանի, Մարտակերտի, Շահումյանի շրջանները:
 

-Օգոստոսի 7-ից մեկնարկել է քարոզարշավը, բնակիչներին ի՞նչ ծրագիր եք ներկայացրել, արդյոք հաշվի առե՞լ եք այն, որ Արցախի բնակչությունը ցանկանում է տեսնել առանցքային  փոփոխություններ և այդ իսկ պատճառով իրականացնում էին ակցիաներ, ինչի արդյունքում մի շարք պաշտոնյաներ հրաժարական տվեցին: 

- Կարծում եմ՝ կարիք կա հստակեցնելու, որ խոսքն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական թափուր մանդատի համար նշանակված լրացուցիչ ընտրությունների մասին է, որոնց արդյունքում գործող խորհրդարանը կհամալրվի երեք նոր պատգամավորներով՝ թիվ 11, 10 և 2 մեծամասնական ընտրատարածքներից:

 

 

 

Ես առաջադրվել եմ թիվ 11 ընտրատարածքում, որը ներառում է մեր հանրապետության երեք շրջաններ. Ասկերանի ու Մարտակերտի շրջանները՝ մասնակիորեն, իսկ Շահումյանի շրջանն՝ ամբողջությամբ: Ուզում եմ, անպայման, շեշտել, որ հանրային ու քաղաքական շրջանակների կողմից այս ընտրությունների հանդեպ շատ մեծ հետաքրքրություն կա, և այդ մասին է խոսում այն փաստը, որ ի սկզբանե երկու ընտրատարածքներում՝ թիվ 11 և 10, առաջադրվել էր 21 թեկնածու: 

Մինչ այս պահը, կարող եմ հավաստել, որ նախընտրական արշավն անցնում է հանգիստ ու հավասար մրցակցային պայմաններում, թեկուզ պիտի նշեմ, որ թեկնածուների մի մասը, կարծես թե, խուսափում է հրապարակային հանդիպումներից, գոնե ես նման տպավորություն ունեմ: 

Ինչ վերաբերում է իմ նախընտրական ծրագրին, ապա ընտրել եմ «Հին խնդիրներին՝ նոր մոտեցում» կարգախոսը, որով փորձել եմ հիմնական ազդակը փոխանցել իմ հայրենակիցներին՝ այն է, որ հոգսերի ու խնդիրների մեծ մասը վաղուց մեզ հայտնի են, բայց մենք դրանց պետք է վերաբերվենք նորովի՝ ձգտելով դրանց լուծմանը մասնակից դարձնել հենց իրենց՝ մեր համաքաղաքացիներին:

Բազմաթիվ ուղղություններ ու կետեր են ներառված նախընտրական ծրագրում, սակայն եթե խմբավորենք դրանք, կստացվեն մի քանի գլխավոր թեմաներ. բարեկեցություն, անվտանգություն և ժողովրդավարություն: Իմ նախընտրական արշավին մեծ աջակցություն են ցույց տալիս Արցախի ժողովրդավարական կուսակցությունը և տարբեր հասարակական ու քաղաքական խմբեր:

Հանդիպումների ժամանակ մարդիկ ազատ են իրենց տեսակետներն արտահայտելու հարցում, որևէ կաշկանդվածություն չկա, նրանք կարողանում են իրենց ցանկությունները փոխանցել թեկնածուներին և ուզում են տեսնել կոնկրետ արդյունքներ: Ես չէի ասի, որ մարդկանց ուզածն առանցքային փոփոխություններն են կամ էլ մեր բնակիչները հուսահատվել են իրենց սպասելիքների մեջ: Արցախում մարդիկ շատ ավելի զգայուն են ներքին իրավիճակի, սահմանին տիրող կացության, սոցիալական արդարության հանդեպ, և դա շատ բնական է: Մենք անասելի դժվարություններ ենք հաղթահարել՝ պահելով հավասարության սկզբունքը, և այսօր էլ մեր առաջընթացի հիմնական պայմանը բարեկեցիկ հանրությունն է, ոչ թե՝ առանձին անհատը:

-Արցախում ապրիլյան պատերազմից հետո խոսվում էր անվտանգության գոտու ամրապնդման մասին, ի՞նչ է արվել:

-Ապրիլյան պատերազմից հետո հայկական զինված ուժերի կողմից ձեռնարկվել են լայնածավալ  աշխատանքներ դիրքերի ամրապնդման, զինման և կահավորման ուղղությամբ: Իմ ներկայիս կարգավիճակում ես չեմ տիրապետում և չեմ կարող ամբողջական ծավալով և խորությամբ ներկայացնել կատարված աշխատանքները, բայց, որպես քաղաքացի, կարող եմ փաստել, որ իրականացված ինժեներական աշխատանքների, սահմանին հակառակորդի տեղաշարժը վերահսկելու և անհրաժեշտության դեպքում նախահարձակ գործողությունները կանխելու նպատակով ներդրված տեխնիկական միջոցներն, անշուշտ, բարձրացրել են Արցախի ազգաբնակչության անվտանգության աստիճանը: Սակայն պետք է հիշել, որ գործ ունենք մի հակառակորդի հետ, ով ամեն առիթ օգտագործում է հայտարարելու պատերազմական գործողություններ սկսելու մասին, ուստի մեր կողմից ձեռնարկվող աշխատանքները պետք է լինեն անընդհատ ու հետևողական:

 

 

 

 

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян