Իտալիայում արթնացել է Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխը
МЕЖДУНАРОДНОЕԻտալական Սիցիլիա կղզում կրկին արթնացել է Եվրոպայի ամենաբարձր և ամենաակտիվ հրաբուխը՝ Էթնան:
Ինչպես հայտնում է ABC News-ը, Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխականության ազգային ինստիտուտը տեղեկացնում է, որ հրաբուխը, որն արթնացել է հուլիսի վերջերին, անցել է առավել ակտիվ գործողության փուլի՝ լավայի գետեր ժայթքելով շուրջ 150 մետր բարձրությամբ:
Օգոստոսի 23-ին հրաբուխը մի քանի հարյուր մետր բարձրությամբ մոխիր է ժայթքել խառնարանի գլխավերևում: Հրաբխի մոտակայքում բնակիչների տարհանման մասին հաղորդում դեռ չի ստացվել:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հաղորդվող տվյալների համաձայն՝ Պապուա Նոր Գվինեայում հրաբխի ժայթքման պատճառով հազարավոր բնակիչների են տարհանել:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как вы думаете, где будет Армения?



