Հռոմի պապն արդարացի է անվանել հոգևորականների կողմից երեխաների շահագործման դեմ ուղղված զայրույթը
МЕЖДУНАРОДНОЕՀռոմի Ֆրանցիսկոս պապը շաբաթ Իռլանդիա կատարած այցի շրջանակներում խոսել է Կաթոլիկ եկեղեցու անդամների կողմից երեխաների չարաշահման «սարսափելի հանցագործությունների» մասին՝ նշելով, որ զայրույթն արդարացված է:
«Եկեղեցական իշխանությունների՝ արքեպիսկոպոսների, վանահայրերի, քահանաների և մյուսների ձախողումը ճշգրիտ գնահատական տալու այս սարսափելի հանցագործություններին պատճառ է հանդիսացել միջազգային զայրույթի համար և շարունակում է ամոթի առարկա լինել Կաթոլիկ համայնքի համար: Ես ինքս կիսում եմ այդ զգացմունքները», -CNN-ի փոխանցմամբ՝ ասել է Հռոմի պապը:
Սրբազան քահանայապետը ելույթով հանդես է եկել Դուբլինի ամրոցում, որտեղ ներկա են գտնվել հարյուրավոր քաղաքական և հոգևոր բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև արտասահմանցի դիվանագետներ:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как вы думаете, где будет Армения?



