Բուլղարիայում ավտոբուս է կողաշրջվել. 15 մարդ զոհվել է (լուսանկարներ)
МЕЖДУНАРОДНОЕԲուլղարիայի Իսկարի կիրճի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել ավտոբուսի մասնակցությամբ, որի հետևանքով առնվազն 15 մարդ զոհվել է, շատերը վնասվածքներ են ստացել:
Ինչպես հայտնում է Sofia Globe պարբերականը, ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը, ինչի հետևանքով այն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել է: Ավտոբուսը, հավանաբար, նաև բախվել է մի քանի ավտոմեքենաների:
Դեպքի վայրում աշխատում են շտապ օգնության մասնագետները: Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել: Նրանցից ոմանց վիճակւ ծայրահեղ ծանր է:
Երկրի վարչապետ Բոյկո Բորիսովը հայտարարել է, որ օգոստոսի 27-ին երկրում սուգ կհայտարարվի:


1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как вы думаете, где будет Армения?



