Բրիտանիան կործանիչներ է օդ բարձրացրել Սև ծովի երկնքում՝ ռուսական ինքնաթիռների պատճառով
МЕЖДУНАРОДНОЕԲրիտանական Eurofighter Typhoon կործանիչները կիրակի առավոտյան ուղեկցել են Սև ծովի ջրային տարածքի գլխավերևով անցնող երկու ռուսական ինքնաթիռին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է թագավորական ռազմաօդային ուժերի մամլո հաղորդագրության մեջ:
Ինչպես ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, «Թայֆունները» օդ են բարձրացել Ռումինիայի ավիաբազայից՝ արձագանքելով ՌԴ ռազմատիեզերական ուժերի Բե-12 հակասուզանավային և Ան-26 ռազմատրանսպորտային ինքնաթիռների թռիչքին:
Ընդգծվում է նաև, որ սա մեկ շաբաթվա ընթացքում գրանցված երրորդ դեպքն է, երբ թագավորական ռազմաօդային ուժերի կործանիչները «ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում հերթապահություն իրականացնելիս օդ են բարձրացել ռուսական ինքնաթիռների կողմից սադրիչ գործողությունները կանխելու նպատակով»:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



