Կալմիկիայում ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է Հայաստանի երկու քաղաքացի
ОБЩЕСТВОՌուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Կալմիկիայի Հանրապետության «Կասպյան» ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով Հայաստանի երկու քաղաքացի է զոհվել։
Ինչպես հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարության Կալմիկիայի Հանրապետության գծով վարչության մամուլի ծառայությունից, ՃՏՊ-ն տեղի է ունեցել ավտոճանապարհի 250-րդ կիլոմետրի վրա՝ առավոտյան ժամը 5-ի սահմաններում։ Ստացած վնասվածքներից «Սուբարու» ավտոմեքենայի երկու հայ ուղևորները տեղում մահացել են։
Մեքենայի վարորդը և ևս երկու ուղևոր, որոնք նույնպես Հայաստանի քաղաքացիներ են, տարբեր ծանրության վնասվածքներով տեղափոխվել են բժշկական հաստատություններ։
Նախնական վարկածի համաձայն՝ «Սուբարու»-ի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



