Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Հնարավոր է ամբողջությամբ վերացնել գործազրկությունը». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը «Փաստ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված՝ կառավարության գործունեության տնտեսական հատվածին՝ նշեց, որ նախորդի համեմատ այս անգամ նա ավելի մանրամասն և հստակ ուղենիշներ ներկայացրեց:

«Բայց կուզենայի նշել, որ կան բազմաթիվ սպառնալիքներ, որոնց ուղղությամբ ևս արժե աշխատանքներ ծավալել: Դրանով պետք է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը զբաղվի: Եվ կարծում եմ, որ դրանք որոշ առումով առնչվում են նաև անվտանգության խորհրդին, քանի որ խոսքը տնտեսական անվտանգության մասին է: Այդ սպառնալիքների կրճատման կամ վերացման դեպքում, ինձ թվում է, հնարավոր կդառնա այն նպատակների իրագործումը, որոնց մասին ասված է վարչապետի կողմից ներկայացված վերջին հիմնադրույթներում»,– ասաց Թ. Մանասերյանը:

Տնտեսագետի խոսքով՝ սպառնալիքները գրեթե բոլոր ոլորտներին են վերաբերում, սկսած՝ էներգետիկ անվտանգության ապահովումից մինչև ժողովրդագրական, պարենային, ֆինանսական և այլ ուղղություններ: Եվ հենց այստեղ է, որ հարցերին պետք է ոչ թե սիրողական մակարդակով մոտենալ, այլ դրանցով պրոֆեսիոնալների խումբը պետք է զբաղվի:

«Ամեն չինովնիկ չի, որ կարող է նման մասնագիտական խնդիրների լուծումներ տալ: Ուստի հարկավոր է թիմային աշխատանք իրականացնել: Եվ ես կարծում եմ, որ կառավարության համապատասխան օղակները պետք է համագործակցեն փորձագիտական հանրության հետ, որպեսզի սպառնալիքների հաղթահարումը հնարավոր լինի հաջողությամբ հաղթահարել»,– ասաց Թ. Մանասերյանը:

Խոսելով առկա տնտեսական ծրագրի և վարվող քաղաքականության վերաբերյալ տնտեսագետների կողմից հնչեցվող երբեմն իրարամերժ մեկնաբանությունների մասին՝ նա նշեց, որ այն տնտեսագետները, որոնք նշում են, թե որևէ առաջընթաց չկա, ծայրահեղության մեջ են ընկնում: Ու թեև կան տնտեսական խնդիրներ, սակայն հնարավոր չէ անտեսնել նաև այն առաջընթացը որը փաստացի կա: Ըստ Մանասերյանի, այս առումով, տնտեսագիտական բառամթերքի և տերմինաբանության հետ կապ չունեցող, օրինակ, «վստահություն» հասկացությունը կարող է ավելի որոշիչ լինել առաջընթացի համար, քան շատ ու շատ այլ գործոններ:

«Եվ դա կարելի է անգամ թվերով ներկայացնել: Կոնկրետ վստահության շնորհիվ է, որ տնտեսությունն աճում է, որոշ ոլորտներում՝ նույնիսկ աննախադեպ տեմպերով: Ի դեպ, առաջին անգամ գլոբալ ֆինանսական ճգնաժամից անմիջապես հետո մակրոտնտեսական բոլոր ցուցանիշները դրական են: Ավելին, առաջին կիսամյակի կտրվածքով երկնիշ թվեր են արձանագրված, որը պահպանելը շատ կարևոր է մեզ համար: Եվ պահպանելով վստահությունը՝ չի բացառվում, որ մենք տարին կարողանանք ամփոփել ավելի բարձր տնտեսական աճով, քան նախատեսված է պետական բյուջեում: Համաշխարհային բանկը կամ այլ կառույցները 4,1– 4,5 % են կանխատեսել, բայց ես կարծում եմ, որ մինչև տարեվերջ առնվազն 5,5 – 6 % տնտեսական աճ կարող ենք ունենալ: Դա դարձյալ բավարար չի կարող լինել, քանի որ, իմ կարծիքով, շոշափելի արդյունք արձանագրելու համար առնվազն 10 %–ից ավել տնտեսական աճ պետք է ունենաք: Կարևոր է և պետք չէ մոռանալ նաև, որ Կենտրոնական բանկի կողմից վարվող դրամավարկային քաղաքականությունը թույլ չի տալիս, որպեսզի մեր երկրում տնտեսական ցնցումներ արձանագրվեն: Որևէ երկիր չեք գտնի, որտեղ ոչ միայն հեղափոխությունից հետո, այլև անգամ ընտրությունների ժամանակ ազգային արժույթի տատանումներ չլինեն, բայց Հայաստանում, չնայած հեղափոխության օրերին եղան որոշ տարակուսանքներ, բայց հիմա, վերջին երեք ամիսների դրությամբ բանկային ավանդների շեշտակի աճ է արձանագրվել, ինչը խոսում է այն մասին, որ մարդիկ վստահում են ներկայիս իշխանություններին»,– ասաց Թ. Մանասերյանը: 

Ավանդների չափը, ըստ տնեսագիտության դոկտորի, մոտ 100 միլիարդ դրամից ավելի է եղել, որը կա՛մ նախկինում բարձերի տակ պահվող գումարներն են, կա՛մ այլ ծրագրերում ու երկրից դուրս պահվող գումարները: Մասնագետի կարծիքով, սակայն, կարևորն այն է, որ հայաստանյան բանկերի նկատմամբ վստահությունը աճում է, ինչը նորություն չէ:

Իսկ ինչպե՞ս հասկանալ այն երևույթը, որ, այնուամենայնիվ, մեծ հաշվով որևէ լուրջ, տեսանելի առաջընթաց քայլ կարծես թե չի գրանցվել՝ չեն բացվել գործարաններ, գործազրկության թիվը մնացել է նույնը, բայց իշխանություններն ու թվերը խոսում են տնտեսական աճի մասին, Թ. Մանասերյանն ասաց.

«Հիմա շատ են սկսել խոսել 2000–ականների տարիների երկնիշ տնտեսական աճի մասին, բայց ոչ ոք չի նշում, որ հենց այդ տարիներին արտագաղթը բավականին մեծ է եղել և դա ոչ մի ձևով չի անդրադարձել մարդկանց սոցիալական վիճակի և բարեկեցության վրա: Բայց հիմա, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ հնարավոր է ամբողջությամբ վերացնել գործազրկությունը և նվազեցնել աղքատության ցուցանիշները: Այդ ամենը շարադրված է մեր կողմից կառավարությանը ներկայացված տնտեսական ծրագրում: Այսինքն, գնդակը գտնվում է կառավարության դաշտում, և եթե ցանկանան մեզ հետ միասին այդ հարցերին լուծում տալ, մենք դա կիրականացնենք: Հակառակ դեպքում, իշխանությունները կարող են շարունակել մեկուսացված քաղաքականություն վարել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию