Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ի՞նչ տեսավ Մերկելը, և որտե՞ղ է այցի գլխավոր մեխը. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսով: Հաշվի առնելով տպագիր մամուլի ժամանակային ռեժիմը` քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ զրույցում հարցերի միջոցով փորձել ենք ի մի բերել ասուլիսի կարևոր շեշտադրումները, ինչպես նաև` ամփոփել այցը:

–Պարոն Գրիգորյան, նախ` ի՞նչ տեսավ Անգելա Մերկելը Հայաստանում: Ի՞նչ ցույց տվեց Հայաստանը Մերկելին:

–Կարծում եմ`շատ գոհ էր. նոր իշխանությունները պատմեցին, ներկայացրեցին Հայաստանում առկա նոր իրավիճակը: Երևանի կենտրոնով Մերկելի զբոսանքն իրեն ցույց տվեց, որ իրավիճակը, մթնոլորտը մեզ մոտ բավականին փոխվել է: Նա տեսավ մարդկանց ազատությունը: Պետք չէ մոռանալ, որ Մերկելն այս երկրագնդի հզոր պետություններից մեկի ղեկավարն է, ով առանց վախի, առանց խնդրի զբոսնում էր Երևանի կենտրոնում: Ըստ իս` կգնահատեն այդ ամենը, նոր իրավիճակը: Սա կարևոր է, որովհետև իրենց համար ազատության աստիճանը շատ մեծ դեր է խաղում: Ես կասկած չունեմ, որ ՀՀ–ում առկա նոր իրավիճակը տեսնելով` Մերկելը տրամադրված կլինի լուրջ աջակցություն տալ Հայաստանին: 

–Այս ընթացքում շատ խոսվեց Վրաստանի և Ադրբեջանի ներդրումային ծրագրերի մասին, ինչը չկար Հայաստանում: Ասուլիսի ժամանակ խոսք չեղավ ներդրումների մասին, փոխարենը հայտարարվեց այցի արդյունքներով կոնկրետ գործողությունների համատեղ օրակարգ ունենալու մասին: Այս փուլում տնտեսական կոնկրետ ծրագրերի սպասելը իրատեսակա՞ն էր, զուգահեռները տեղի՞ն էին:

–Զուգահեռներ անցկացնելը նորմալ է: Ինձ էլ էր հետաքրքիր` ում հետ հանդիպեց այդ երկրներում, ում հետ` մեզ մոտ, ինչ ասաց այնտեղ, ինչ` մեզ մոտ: Ուղղակի պետք է չմոռանանք, որ ունենք 100 օրվա կառավարություն` նոր աշխատանք, նոր ձևավորում: Ակնհայտ է, որ նոր կառավարությունը չէր կարողանալու և չէր հասցնելու կոնկրետ առաջարկներով հանդես գալ: Կասկած չունեմ` ինչ–որ ժամանակ հետո թե՛ Մերկելի, թե՛ ԵՄ–ի հետ առաջարկներն ավելի կոնկրետ կձևակերպվեն: Այն, որ Երևանում կոնկրետ ծրագրերի հետ կապված ոչ մի բան չստորագրվեց, ոչ մի բացասական բան չկա` նոր կառավարություն է: Ամենակարևորն ինձ համար այն էր, որ Մերկելը խոսեց գիտության, կրթության ոլորտներին աջակցելու մասին: Այդ առաջարկը պետք է օգտագործել: Բացի այդ` խոստացավ աջակցել Հայաստան–ԵՄ համաձայնագրի արագ իրականացմանը: Այստեղ է գլխավոր մեխը:

Սա շատ կարևոր է, և պետք է հաշվի առնել, որ Գերմանիայի ազդեցությունը ԵՄ–ում հզոր է: Ես կցանկանայի նաև Ղարաբաղյան հարցով զուգահեռներ անցկացնել: Ի՞նչ ասաց Անգելա Մերկելն այստեղ և ի՞նչ` Բաքվում: Շատ կարևոր էր Բաքվում արած այն հայտարարությունը, ըստ որի` Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան, որ Հայաստանում նոր իշխանություն կա. պետք է օգտվեն նոր իշխանության հանգամանքից. դա նշանակում է, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը վերաիմաստավորելու, վերանայելու շանս կա: Շատ կարևոր է նաև, որ և՛ Բաքվում, և՛ Երևանում Մերկելն ասաց, որ Ղարաբաղյան կոնֆլիկտի հետ կապված մթնոլորտը պետք է փոխվի, և բանակցային նոր գործընթացն այդ նոր մթնոլորտում պետք է սկսվի: Բացի այդ` երկու երկրներում էլ ասաց, որ Գերմանիան պատրաստ է հարցի լուծման հետ կապված ավելի շատ պատասխանատվություն վերցնել իր վրա: Սա կարևորագույն մեսիջ էր:

–Ի՞նչ եք կարծում, գործողությունների համատեղ օրակարգում կլինե՞ն նախորդ իշխանությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները: Շարունակականության սկզբունքը կգործի՞ Հայաստան–Գերմանիա հարաբերությունների համատեքստում: 

–Չեմ կարծում, թե ամեն ինչ զրոյից կսկսվի: Նախկինում Գերմանիայի հետ ծրագրեր էին արվում: Գերմանիան ԵՄ–ի միջոցով մի շարք ծրագրեր է այստեղ ֆինանսավորում, կասկած չունեմ, որ այդ ծրագրերը կշարունակվեն: Շարունակական կլինի, բայց նոր թափ կառնի, քանի որ ազատությունների աստիճանը Հայաստանում որակապես սկսել է փոխվել: Զարգացումները շատ բան ցույց կտան, բայց օրինակն իրենք շատ բարձր են գնահատում: Երբ կա ռեալ պայքար կոռուպցիայի դեմ, դրա դիմաց իրենք պատրաստ են լուրջ աջակցություն ցույց տալ Հայաստանին թե՛ ԵՄ, թե՛ Հայաստան–Գերմանիա երկկողմ հարաբերությունների շրջանակներում:

–Անգելա Մերկելը նշեց` ամեն ինչ կանեն, որ վիզաների ազատականացման հարցն առաջընթաց ունենա: Ն.Փաշինյանն էլ արձանագրեց, որ ըստ վիճակագրության` վերջին ամիսներին ՀՀ եկողներն ավելի շատ են, քան հեռացողները, ինչը նշանակում է, որ ՀՀ քաղաքական փոփոխությունները որպես գործընթաց պետք է ոչ թե ՀՀ–ից արտագաղթը խրախուսեն, այլ հայրենադարձությունը: Վիզաների ազատականացումը կարո՞ղ է խրախուսել արտագաղթը: Կապ կա՞ այդ երկու հանգամանքների միջև:

–Մերկելի և Նիկոլ Փաշինյանի ասածներն իրականում իրար չեն հակասում: Մերկելն ընդգծեց, որ եթե ուզում ենք վիզայի ազատականացման գործընթաց լինի, պետք է անպայման միգրացիոն քաղաքականության հարցերը լուծենք: Ի՞նչ նկատի ուներ: Տեսեք` Վրաստանն ու Ուկրաինան ԵՄ երկրների հետ ազատ վիզային ռեժիմ ունեն, բայց կան խնդիրներ: Ազատ վիզային ռեժիմից օգտվող մարդկանց որոշակի տոկոս ցանկանում է մնալ այն երկրում, ուր գնացել է: Ինչպե՞ս է այդ խնդիրը լուծվում. եթե քո երկրին ազատ վիզային ռեժիմի հնարավորություն է տրվում, ապա առանց խնդրի պետք է կարողանաս նաև շատ արագ հետ վերադարձնել մեկնողներին: Մերկելի հայտարարածը լրացնում է վարչապետի ասածը. մենք լուրջ խնդիր ունենք, մարդիկ պատռում են իրենց անձնագրերը և կորցնում ինքնությունը: Պատռում են և ուզում են մնալ արտերկրում: Արդյունքում դու կորցնում ես քո քաղաքացուն: Մենք կունենանք ազատ վիզային ռեժիմ, բայց մարդիկ, ովքեր կցանկանան անօրինական մնալ, շատ հեշտությամբ հետ կվերադարձվեն: Հասկանալի պատճառներով`ազատ վիզա տալիս են, եթե կա բիոմետրիկ անձնագիր: 

Այդ դեպքում քաղաքացուն ՀՀ ուղարկելը շատ հեշտ է: Այդ ճանապարհով գնալը ճիշտ է, քանի որ այդ դեպքում մենք մեր քաղաքացիներին չենք կորցնի: Եթե 1–2 տարի հետո մեզ ազատ վիզային ռեժիմ ունենանք, սկզբնական շրջանում մարդկանց որոշակի տոկոս կցանկանա մնալ, բայց իրավիճակը կկարգավորվի, մարդիկ կվերադարձվեն: Կարգավորման համար 2–3 տարի է պահանջվում, որից հետո վտանգները չեզոքացվում են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию