Ուկրաինան ԵՄ-ի հետ համաձայնեցրել է 1 մլրդ եվրո ֆինանսական օգնություն ստանալու պայմանները
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինան Եվրոպական Միության հետ համաձայնեցրել է պայմանները, որոնցով 1 միլիարդ եվրո ֆինանսական օգնություն կստանա ԵՄ-ից: Այս մասին հայտնել է ԵՄ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ Նիկոլայ Տոչիցկին, հաղորդում է «Украинские новости» գործակալությունը:
Տոչիցկու խոսքով՝ մակրոֆինանսական օգնության պայմանների համաձայնեցման հարցում «առաջընթաց կա, և պայմանները ձևակերպվել են»:
Նա նաև նշել է, որ այս պահին չի կարող պատմել պայմանների մասին, քանի որ համաձայնագիրը դեռ չի ստորագրվել:
«Այն կստորագրվի մոտ ժամանակներում»,- ասել է Տոչիցկին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին Ուկրաինային 1 մլրդ եվրո հատկացնելու մասին որոշում է ստորագրել:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



