Հայաստանում ավելացել է շտապօգնության մեքենաների ու ռեանիմոբիլների թիվը
ОБЩЕСТВОՀայաստանի շտապօգնության մեքենաներն ու ռեանիմոբիլների թիվը կավելանա 190-ով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքի պաշտոնական էջը:
«Հայաստանում շտապօգնության մեքենաների և ռեանիմոբիլների պակաս չի լինելու: Հանրապետության ողջ ավտոպարկը կթարմացվի առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Կանոնակարգվում է նաև հարցը, թե ում համար պետք է անվճար լինի մի քաղաքից մյուս քաղաքի բուժհաստատություն տեղափոխումը: Հաստատված է նաև ըստ մարզերի ՇԲՕ նոր բարձրակարգ մեքենաների բաշխացուցակը»,-ասված է հրապարակման մեջ:
Շտապօգնության գծային մեքենաների թիվը կհամալրվի 135-ով, իսկ ռեանիմոբլիների քանակը կավելանա 55-ով: Դրանք կբաշխվեն Երևանում և Հանրապետության բոլոր մարզերում:

1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



