Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Լևոն Թոքմաջյան. «Ոչ ոք չի ուզում իրեն պարտված զգալ. մտավախություն ունեմ». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Փաստ»–ի հյուրն է քանդակագործ Լևոն Թոքմաջյանը:
 
Հիասթափությունից մինչև նոր ժամանակներ
 
Ես, որպես արվեստագետ, խանդավառված էի թավշյա հեղափոխության օրերին: Ես խանդավառված էի այդ ռոմանտիկայով: Հայ ժողովուրդը նման իրավիճակի ականատես էր եղել Ղարաբաղյան շարժման տարիներին: Վերջինից հետո, սակայն, եղան հիասթափություններ: Մենք տեսանք, որ այն իր դրական արմատներն, այնուամենայնիվ, չգցեց: Առաջին նախագահ, երկրորդ, երրորդ: Ոչ մեկը ոչինչ չավելացրեց: Ընդհակառակը` առաջինը սկսեց, երկրորդը շարունակեց, երրորդը պահպանեց: Նկատի ունեմ կոռուպցիան, կաշառակերությունը և այն ագահությունը, երբ մեկը կարող է միլիարդներ կուտակել, իսկ մյուսը` աղքատության մեջ լինել: Բոլորս հիասթափվեցինք: Ես` որպես հայ մարդ, քաղաքացի, հիասթափված էի: Ի՞նչ էր կատարվում մեր շուրջը: Քանի գնում` այդ ամենն ավելի էր խորանում: Հիմա նոր ժամանակներ ենք ապրում: Թավշյա հեղափոխությունը մեզ ոգևորեց: Որտեղ փորում ես, մի բան դուրս է գալիս: Նկատի ունեմ ժողովրդից գողացածը: 
 
Մտավախություն կա. ժողովուրդը պետք է հասկանա, որ ապահովված է
 
Դեռ ամեն ինչ նորմալ է, բայց… Էլի մտավախություններ ունեմ: Ոչ ոք, նույնիսկ ամենավերջին մարգարեն, չի կարող ասել, թե հեղափոխության ավարտն ինչպիսին է լինելու, որովհետև գիտենք, որ հակառակ կողմը` ՀՀԿ–ն, նորից ուզում է ռևանշ վերցնել: Այնպես որ` հեղափոխությունը դեռ շարունակվում է: Հեղափոխության երկրորդ էտապն ենք ապրում, որը շատ վտանգավոր, բայց նաև հուսադրող է: Ես չեմ ուզում վատ բան մտածել, որովհետև ամեն ինչ ճիշտ է գնում: Վարչապետը սկզբունքային է, բայց խոստումները դեռ չեն կատարվել: Սա է խնդիրը: Հիմա տնտեսագետները մտահոգություններ ունեն: Ճիշտ է` բոլորը գողացված է, բոլորն ուզում են հետ բերել գողացածը, բայց դա բավարար չէ: Երեկ կարդացի, որ Վանաձորում հացը թանկացել է: Ասում են` Երևանում էլ են ուզում թանկացնել: Մարդիկ մտածում են` եթե այդպես շարունակվեց, ապա ինչո՞ւ հեղափոխություն արեցինք: Նման բաները պետք է կանխվեն: Ժողովուրդը իր առօրյայում ինչ–որ փոփոխություններ է ուզում տեսնել, թեկուզ փոքր: Այդ համատեքստում խոսում ենք ԱԺ ընտրությունների անհրաժեշտության մասին, բայց մինչ այդ դեռ շատ խնդիրներ պետք է լուծվեն: Կան նաև հարցադրումներ. արդյոք կարո՞ղ ենք նոր և երիտասարդ կադրերի հետ ինչ–որ նոր արդյունքների հասնել: Ես մտավախություն ունեմ, բայց նաև հույս ունեմ, որ թեկուզ երիտասարդ են, սակայն խիզախ կգտնվեն և նախորդների սխալները չեն կրկնի: ժողովուրդը պետք է հասկանա, որ ինքն ապահովված է, բայց մենք պտուղներ դեռ չենք տեսնում:
 
Իշխանությունը դեռ ժողովրդինը չէ
 
Ինձ ամենաշատը զայրացնում են ՀՀԿ– ականների հայտարարությունները: 10 տարվա մեջ ալան–թալան արեցին: 10 տարվա կողքին 3 ամիսն ի՞նչ է` օվկիանոսի մեջ մի կաթիլ ջուր: Այդ երեք ամսվա մեջ ինչպե՞ս որոշեցիք, որ երկիրը գնում է վտանգավոր ուղղությամբ, խախտվում է ժողովրդավարությունը: Բա դուք ի՞նչ էիք մտածում: Այդ ամպագոռգոռ հայտարարություններն ինձ դուր չեն գալիս: Գոնե կտրեն իրենց ձայները, բայց ես հասկանում եմ, որ ոչ ոք չի ուզում իրեն պարտված զգալ: Մտավախություն ունեմ: Նիկոլ Փաշինյանն անընդհատ մատնանշում է` ասում է` ժողովուրդ: Ճիշտ է անում: Նա պետք է ժողովրդի անունից խոսի: Երբ ժողովրդի անունից խոսեց, աշխարհի ոչ մի երկիր չի կարող նրան մեղադրել:
 
Իսկ եթե նրանց նման ամեն ինչ միանձնյա անի, հարվածների տեղ շատ է ունենալու: Կարծում եմ` իրավիճակն այդ առումով ճիշտ կգնահատի: Ժողովուրդը դեռ չի իշխում, որովհետև Ազգային ժողովում մեծամասնությունը դեռ հակահեղափոխական է, իսկ կառավարությունը` հեղափոխական: Այստեղ կոնֆլիկտ կա: Ես դեռ չեմ կարող ասել, որ իշխանությունը ժողովրդինն է: 
 
Ո՞ւր է գնում Երևանը
 
Բոլորն ասում են, որ ապագա քաղաքապետը պետք է տրանսպորտի, կանաչապատման հարցերը լուծի: Նման խնդիրները փոքր են: Դա քաղաքապետի պարտականությունն է: Էլ ի՞նչ քաղաքապետ, որ նման հարցեր չլուծի: Ավելի գլոբալ հարցեր կան: Քաղաքը քաղաքաշինության տեսանկյունից խաթարված է: Կարելի՞ է այդքան բարձրահարկ շենքեր կառուցել: Սա քաղաքաշինության նորմերի կոպիտ խախտում է. մի հարևանը մյուս հարևանի ննջասենյակին է նայում, ո՞վ է պատասխանտու դրա համար: Պարզ է` էլ չենք քանդի, բայց գոնե պետք է հստակ նորմեր սահմանվեն, չթույլատրեն: Քաղաքապետը պետք է շինարարությունից ու քաղաքաշինությունից հասկանա և ներկայացնի կոնկրետ ծրագիր. ո՞ւր է գնում Երևանը: Թամանյանը գծել էր Երևանի գլխավոր հատակագիծը, բայց Թամանյանի անվան տակ ինչ ասես, որ տեղի չունեցավ: Նայում ենք Հյուսիսային պողոտայի շենքերի բարձրությանը, հետո Օպերային: Թամանյանը նման բան էր մտածո՞ւմ: Հուսով եմ` նոր քաղաքապետը նման լուրջ հարցեր կդնի իր առաջ: 
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию