Ի վերջո, ո՞վ էր ֆինանսավորել հանրահավաքը. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած կառավարության պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրված հանրահավաքի ֆինանսական կողմի հետ կապված տարաբնույթ հրապարակումներ եղան: Իրականացված ծախսերի հետ կապված ներկայացվում են տարբեր թվեր: Օգոստոսի 22–ին «Փաստ» օրաթերթը դիմել էր կառավարություն՝ ճշտելու, թե որքան է ծախսվել հանրահավաքի համար և ի՞նչ աղբյուրներից: Աշխատանքային 5 օրվա ընթացքում ստացել ենք կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանը, ուր մասնավորաբար առաջարկում են դիմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ: Անշուշտ, գովելի է, որ օրենքով սահմանված ժամկետներում պատասխան է տրվում, սակայն մի՞թե 5 օր էր պետք հասկանալու համար, որ հարցի հասցեատերը կառավարությունը չէ: Մյուս կողմից, անհասկանալի է, թե ի՞նչ կապ ունի ՔՊ–ն. չէ՞ որ խոսքը ոչ թե դասական իմաստով իշխանության եկած քաղաքական ուժի, այլ փաստացի իշխանությունը կրող վարչապետի ու գործող կառավարության (որի կազմում 5 կուսակցության ներկայացուցիչներ կան) պաշտոնավարման 100 օրվա մասին է: Այդուամենայնիվ, սույն հրապարակումը կարող է դիտարկվել որպես պաշտոնական հարցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ կապված ծախսերի չափի ու աղբյուրների հետ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
5
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...



