ԱՄՆ-ը կմասնակցի Ժնևում անցկացվելիք միջսիրիական բանակցություններին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ը կմասնակցի Ժնևում սեպտեմբերի 14-ին կայանալիք միջսիրիական բանակցություններին: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչին, ամերիկյան պատվիրակությունը կներկայացնեն պետքարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդը և փոխօգնականը:
«ԱՄՆ-ն ընդունել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հրավերը մասնակցելու ժնևյան բանակցություններին: Դեսպան Ջեյմս Ջեֆրին, որը սիրիական երկխոսության գծով հատուկ ներկայացուցիչն է, ինչպես նաև Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Ջոել Ռեյբենը կներկայացնեն ԱՄՆ-ն:
Պետքարտուղարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն «լիովին աջակցում է հատուկ դեսպանորդ դե Միստուրայի աշխատանքին, ինչպես նաև ՄԱԿ-ի ջանքերին սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման հարցում»:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



