«Բանանց»-ն ընդհատում է «Փյունիկ»-ի հաղթարշավը. «Բանանց»-«Փյունիկ» 4:2
СПОРТ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի շրջանականերում «Բանանց»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Փյունիկ»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բանանց»-ը հանդիպման մեկնարկում անկանոն խաղ էր ցուցադրում, ինչին «Փյունիկ»-ը հակադրում էր սուր հակագրոհները: «Փյունիկ»-ն առաջին կեսի միջնամասում՝ 27-րդ րոպեին, բացեց խաղի հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Մուհամեդ Կոնատեն: Խաղակեսի վերջնամասում «Բանանց»-ը մի շարք շատ լավ հնարավորություններ ուներ վերականգնելու հաշվի հավասարությունը, սակայն թիմերը հանգստի գնացին 0:1 հաշվով հօգուտ «Փյունիկ»-ի: Երկրորդ կեսի մեկնարկում «Բանանց»-ի առաջին իսկ հակագրոհն ավարտվեց գոլով: «Փյունիկ»-ից ինքնագոլի հեղինակ դարձավ Վիտալի Ստեժկոն:
Հանդիպման 65-րդ րոպեին Արամ Բարեղամյանը խախտեց խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրարցրեց Էրիկ Վարդանյանը: «Բանանց»-ին հաջողվեց արագ վերականգնել հաշվի հավասարությունը: 70-րդ րոպեին գրոհը շեշտակի հարվածով եզրափակեց Իգոր Ստանոյևիչը՝ 2:2: Խաղի 78-րդ րոպեին «Բանանց»-ի կազմում տուգանային հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Վահագն Այվազյանը: Րոպեներ անց «Բանանց»-ը հաշիվը դարձրեց 4:2: Կրկին տուգանային հարվածով այս անգամ գոլի հեղինակ դարձավ Վալմերսոնը: Ի վերջո «Բանանց»-ին հաջողվեց ընդհատել «Փյունիկ»-ի հաղթարշավը և հաղթել 4:2 հաշվով:
Միաժամանակ ընթացող «Լոռի»-«Արարատ» խաղն ավարտվեց վանաձորյան թիմի նվազագույն առավելությամբ («Լոռի» 1:0 «Արարատ»):