Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Չարությունը բումերանգ է, որը դեպի իրենց է վերադառնալու». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանի ներկայացմամբ, ավագանու ընտրությանը կուսակցության կողմից ներկայացված համամասնական ցուցակում բավականին լուրջ պրոֆեսիոնալներ են ներգրավված: Չնայած ընտրությունն ինքնին քաղաքական է, սակայն կուսակցությունն այլ սկզբունքով է ցուցակը կազմել և այս անգամ կուսակցականության հարցը առաջնյին դեր չի խաղացել: Պրոֆեսիոնալիզմից բացի, երկրորդ ամենակարևոր գրավականը, ինչին ուշադրություն են դարձրել ցուցակը կազմելիս, Երևանի հանդեպ ունեցած սիրո զգացումն է եղել: 

«Ես Երևանի ֆանատն եմ, և մեր ցուցակում ներգրավված բոլոր անձինք նման կերպ են վերաբերվում Երևանին»,– ասաց Ն. Զոհրաբյանը:

Նա նաև նշեց, որ առաջին քսանյակը՝ մեկ– երկու բացառություններով, տարբեր ոլորտների պրոֆեսիոնալներ են, որոնցից յուրաքանչյուրը հստակ պատկերացնում է իր անելիքը Երևանի ավագանիում, գիտի Երևանի խնդիրները, ունի դրանք համակարգային լուծելու տեսլականը: 

«Նախընտրական ծրագիրն ավարտված է և արդեն հանձնված է տպարան: Հիմա աշխատում ենք քարոզչական մոդելի մշակման՝ նյութերի և ճանապարհային քարտեզի վրա, թե յուրաքանչյուր օրվա ընթացքում ինչպես պետք է մեզ մոտ կուտակված կարևոր տեղեկատվությունը և դրանց լուծման ճանապարհները ճիշտ և օպերատիվ կերպով հասցնենք երևանցիներին»,– ասաց Ն. Զոհրաբյանը:

Խոսելով իր անցած քաղաքական ուղու մասին՝ նա նշեց, որ միշտ էլ կանգնած է եղել Երևանի ու երևանցու կողքին և, ինչքանով որ ժամանակը ներել է, փորձել է դրանց լուծումներին աջակցել: Միևնույն ժամանակ փայլուն կերպով իրականացրել է այն պարտավորությունները, որոնք, որպես ԱԺ պատգամավոր և մշտական հանձնաժողովի նախագահ, պարտավոր է եղել իրականացնել: 

«Եթե ես իմ պարտավորությունները Եվրոպայի խորհրդում կամ այստեղ թողնեի և միայն զբաղվեի Երևանի խնդիրներով, ապա այդ ժամանակ էլ իմ մասին չարախոսողներն ասելու էին, որ պատգամավորի իր գործունեությունը թողած՝ Զոհրաբյանը զբաղված է աղբահանության, փողոցների լուսավորության և այլ խնդիրներով: Այնպես որ, բոլորին կոչ եմ անում լինել լավատես, բարի, քանի որ չարությունը բումերանգ է, որը հետ դեպի իրենց է վերադառնալու: Երևանը սիրո և բարության քաղաք է: Եկեք միասին լուծենք կուտակված խնդիրները: Կոչ եմ անում քաղաքապետի բոլոր թեկնածուներին քարոզարշավի վերջին օրը՝ սեպտեմբերի 21–ին՝ Անկախության օրը, բոլորս միասնական ուղերձով դիմենք երևանցիներին, որպեսզի երևանցին տեսնի, որ հեղափոխությունից հետո մեզանում նաև քարոզարշավի անցկացման և քաղաքական կուսակցությունների միջև հարաբերությունների մթնոլորտն է անգամ փոխվել, ինչը շատ կարևոր է»,– ասաց Երևանի քաղաքապետի թեկնածուն:

«Փաստ»–ի հետ զրույցում անդրադառնալով օրերս իր հարցազրույցներից մեկում իր դեմ դավեր նյութած տղամարդկանց ողորմելի անվանելու մասին, նա նշեց, որ այս պահին նպատակահարմար չէ փակագծեր բացել, բայց նշեց, թե որոշ խմբագրություններում մարդիկ իր դեմ սև PR–ի հսկայածավալ փաթեթ կազմելով են զբաղված:

«Նորից եմ կրկնում, նրանք ինձ համար ծիծաղելի և ողորմելի են: Նրանք չեն էլ պատկերացնում, թե ինչքան ճղճիմ են, ես նրանց արհամարհում եմ և ծիծաղում եմ նրանց արածների վրա: Եվ անկախ այն բանից, թե իրենց ու իրենց հետևում կանգնած հովանավորներն ինչքան հսկայական գումարներ կծախսեն քարոզարշավի ընթացքում իմ դեմ հակաքարոզչություն իրականացնելու համար, միևնույն է, մինչ օրս մեկ բան չեն կարողացել հասկանալ, որ այսօր շատ բան է փոխվել և ցանկացած այլանդակ հակաքարոզչություն ուղղակի հակառակ ազդեցությունն է ունենալու: Սա թող հիշեն բոլորը և լրատվական կայքերից մեկի խմբագրությունում այդքան լուրջ չաշխատեն իմ դեմ  ինչ–որ հակաքարոզչության այդ փաթեթի վրա: Նման տղամարդիկ ինձ համար ծիծաղելի են, եթե, իհարկե, նման տղամարդկանց ընդհանրապես կարելի է տղամարդ անվանել»,– ասաց Ն. Զոհրաբյանը:

Երևանի քաղաքապետի ԲՀԿ թեկնածուն նշեց նաև, որ չնայած ինչ–որ մի պաշտոնյա անկեղծացել է, թե սպասում են հրահանգի, բայց այլևս չի ուզում հավատալ, որ ընտրությունները հետայսու կարող են վերևից հրահանգներով կամ վարչական ռեսուրսի կիրառմամբ անցկացվել: 

«Պարզվում է՝ տարբեր կառույցների ղեկավարների մեջ նստած է ստրուկը, և այդ մարդիկ չեն կարողանում ազատվել ներքին ստրկությունից, քանի որ ամբողջ կյանքում աշխատել են հրահանգներով: Մենք պետք է ազատվենք այդպիսի մարդկանցից և ես ուզում եմ հավատալ, որ այս ընտրությունների ժամանակ որևէ վարչական ճնշում չի լինելու և վերջին 20 և ավել տարիների ընթացքում առաջին անգամ մենք ազատ ընտրության ենք մասնակցելու: Արդար ընտրության արդյունքում երևանցին ում էլ որ իր քվեն տա, ես կլինեմ առաջինը, որ կշնորհավորեմ ընտրված քաղաքապետին: Ի վերջո, մեր երկրում պետք է ձևավորվի ավանդույթ, որ ընտրության բոլոր մասնակիցներն այնքան վստահ լինեն արդյունքների լեգիտիմության վրա, որ կարողանան ընտրված թեկնածուին ոչ միայն շնորհավորել, այլ ամեն կերպ աջակցել: Ես կարծում եմ, որ երևանցին նման բարձր որակական հատկանիշներ ունեցող ընտրության է արժանի և նման ընտրություններ եմ ցանկանում բոլորիս»,– ասաց Ն. Զոհրաբյանը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию