Թուրքական պետական հեռուստաընկերությունը դադարեցրել է ամերիկյան կովբոյների մասին ֆիլմերի ցուցադրությունը
МЕЖДУНАРОДНОЕԹուրքական պետական TRT հեռուստաընկերությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամի ֆոնին դադարեցրել է ամերիկյան կովբոյների մասին ֆիլմերի ցուցադրությունը, այս մասին հաղորդում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը։
Հայտնի է, որ դրա փոխարեն հեռուստադիտողներին ցուցադրվել է թուրքական կինոնկար։ Կովբոյների մասին ֆիլմերի շարքը թուրքական պետական հեռուստաալիքը ցուցադրում էր սկսած 1980-ականներից՝ ամեն կիրակի առավոտյան։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը կրկնապատկել է Թուրքիայից ալյումինի ու պողպատի ներկրման համար մաքսատուրքերը, ինչպես նաև Թուրքիայում ամերիկացի հոգևորականի կալանավորման շուրջ տարաձայնությունների ֆոնին նոր պատժամիջոցներ է սահմանել Անկարայի նկատմամբ:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



