Փոխնախարարը հայտարարագրել է բնակարան և «TOYOTA RAV» մակնիշի ավտոմեքենա. «Փաստ»
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ տնտե ս ա կան զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Բաբայանի սեփականությունն է համարվում մեկ բնակարան և «TOYOTA RAV 4 2.0» մակնիշի ավտոմեքենա:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1000 ամերիկյան դոլար, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 726 հազար դրամ, որից 2 միլիոն 619 հազար դրամը աշխատավարձ է, իսկ 62 հազար և 43 հազար դրամները տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոս:
Բաբայանի կինը՝ Սյուզաննա Պապոյանը, նույնպես պաշտոնատար անձ է: Հայտարարագրում նրա անվան դիմաց գրված է, որ նա գլխավոր մաքսային տեսուչ է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում