Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Հայաստանի երեք նախագահներն էլ վարել են մեր երկրի պետականությունը լիկվիդացնելու և երկրում բատրակություն ստեղծելու քաղաքականություն». «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը համոզված է, որ մանր խարդավանքներ իրականացնելուց ավել, Քոչարյանը ոչինչ էլ չի կարող անել: Ավելին՝ չի կարողանա նաև քաղաքական գործոն դառնալ, քանի որ ՀՀ երկրորդ նախագահը քրեական պատասխանատվության է ենթարկվելու: Խոսելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարության մասին, թե ՀՀԿ–ն խորհրդարանը լուծարելու անհրաժեշտություն չի տեսնում և պատրաստ են մինչև 2022 թվականը աշխատել, քաղաքագետը «Փաստի» հետ զրույցում կարծիք հայտնեց, թե դա պարզ մանիպուլյացիա է:

 

«2018 թվականի մայիսի 2–ին ողջ աշխարհում համահայկական քվեարկություն է եղել, որի արդյունքում իրենց իշխանությունը տապալվել է: Իրենք լեգիտիմ չեն, Ազգային ժողովը լեգիտիմ չէ, օրինական չէ, որովհետև հայությունը իրենց դեմ է քվեարկել: ՀՀԿ–ն այնպիսի դիրք է գրավել, թե ժողովուրդը գործոն չէ, բայց սխալվում են, քանի որ նման մոտեցումը հանգեցրեց Հայաստանի քայքայմանը, իրենց կառույցի քրեականացմանը և երկրում կողոպուտի միջավայր ստեղծելուն: Նախորդ իշխանությունները եթե իմանային, որ ժողովուրդը գործոն է, այն էլ ինքնիշխան գործոն, այդ ժամանակ կչափավորեին իրենց նկրտումները, և երկրում ճգնաժամ չէր առաջանա: Իսկ այն պատրանքը, թե Քոչարյանին պատասխանատվության ենթարկելը քաղաքական ենթատեքստ ունի, որևէ առնչություն չունի իրականության հետ»,– ասաց քաղաքագետը:

Լ. Շիրինյանի կարծիքով, ներկա իշխանությունների լեգիտիմությունը հաստատվել է մայիսի 2–ի համազգային դասադուլ–գործադուլով, որին հաջորդեց իշխանափոխությունը, և հետևաբար վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկացած օր ՀՀԿ–ի լեգիտիմության հարցը բարձրացնելով՝ կարող է խորհրդարանը ցրելու որոշում ընդունել: 

Խոսելով ներկա ներքաղաքական խմորումների մասին՝ նա նշեց, որ օլիգարխիան, որը ջախջախվելու վտանգը տեսնելով ջղաձգված է, պահն օգտագործելով՝ փորձում է պատրանք առաջացնել, թե ինքը չի ծառայել նախկին իշխանություններին: Միևնույն ժամանակ չեն էլ փորձում բացատրել, թե որտեղից իրենց այդքան սեփականություն, որտեղ է հիմա հայրենի արդյունաբերությունը, գիտությունը և այլն: 

Ինչ վերաբերում է նախկին իշխանություններին, ապա, ըստ Շիրինյանի, նրանք էլ դեռ չեն պատասխանել այն հարցերին, թե ապրիլ յան պատերազմի ժամանակ ինչո՞ւ հայկական կողմն այդքան զոհեր ունեցավ, այդ օրերին ո՞ւր էին երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, նախարարը և մնացած պատասխանատուները: Իսկ աշնանային կամ գարնանային քաղաքական սրացումներ, որպես այդպիսին, ըստ Շիրինյանի, չեն լինի:

«Ապագայում Հայաստանի պետական շահերի աճուրդ չի լինելու, իսկ իրավիճակն արմատապես փոխվելու է: Մնացածն էլ, կապրենք՝ կտեսնենք: Վարչապետին էլ դիմում եմ հետևյալ առաջարկով՝ ինչքան ընտրությունները ձգձգվեն, այնքան ներքաղաքական ներկա իրավիճակը հնարավորություն է տալու խարդավանքները շարունակել, թե իբր օլիգարխիան կարող է համախմբվել: Չի լինի նման բան, քանի որ Հայաստանը որպես օլիգարխիկ պետություն մեռել է, և օլիգարխիան մինչև վերջ պետք է ոչնչացվի: Միայն այդ ժամանակ մենք կունենանք պետություն, հայրենիք և մեր ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու հնարավորություն»,– ասաց Լ. Շիրինյանը:

Քաղաքագետի կարծիքով Հայաստանից կողոպտած ամեն ինչ պետք է հետ վերադարձվի, իսկ երկրի կողոպտիչ իշխանությունները պետք է օրենքով պատժվեն, քանի որ մինչ այս զբաղված են եղել միայն երկիրը ասպատակության ենթարկելով: Ուստի, Լ. Շիրինյանը համոզված է, որ ներկա իշխանությունները օրենքով սահմանված ողջ գործիքակազմը պետք է գործի դնեն ժողովրդից թալանածը հետ վերադարձնելու համար:

«Հանրապետականը Դաշնակցության հետ միասին քանի տարի հայ ժողովրդի իրավունքները բռնաբարեց: Ո՞ր երկում են պետական ունեցվածքը կողոպտելով հարստանում: Կարո՞ղ եք պատկերացնել, որ Մերկելի եղբոր կամ քրոջ տղան նարկոտիկներով զբաղվի, կամ նրա եղբայրը մարդկանց ունեցվածքի վերաբաշխումով զբաղվի: Թավշյա հեղափոխությունը հռչակել է Հայաստանի պետականության վերականգնում, և դրանով ամեն ինչ ասված է: Նախկին իշխանություններն իրենց գործողություններով կա՛մ միտումնավոր են պետությունը քայքայել, որպեսզի օտարը այն հեշտ կարողանա նվաճել, կա՛մ էլ շարքային կողոպտիչներ են գեներալների ուսադիրներով: Հայաստանի երեք նախագահներն էլ վարել են մեր երկրի պետականությունը լիկվիդացնելու և երկրում բատրակություն ստեղծելու քաղաքականություն, որի համար նրանց բոլորին էլ պատիժ է հասնում»,– ասաց քաղաքագիտոթյան դոկտորը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян