Հրդեհ Փոքր Մասրիկ գյուղում. տուժածներ չկան
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը սեպտեմբերի 1-ին, ժամը 02:45-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում այրվում է կուտակած անասնակեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Փոքր Մասրիկ գյուղի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում են կուտակած անասնակեր (մոտ 1000 հակ) և DT մակնիշի թրթուրավոր տրակտոր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:45-ին, մարվել՝ 11:35-ին:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»
3
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
4
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
5
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»



